Լրահոս

19.01.2013 10:50


Բաց նամակ. «Առողջապահության նախարարությունը մենակ հարկեր է ավելացնում»

Բաց նամակ. «Առողջապահության նախարարությունը մենակ հարկեր է ավելացնում»

Բաց նամակ ՀՀ Առողջապահության Նախարարությանը:

Հարգարժան ՀՀ Առողջապահության Նախարարություն, կամ նախարար ՝ Դերենիկ Դումանյան: Նամակիս բովանդակություը այդքան էլ ցանկալի չի ձեր համակարգի և ՀՀ քաղաքացիների համար: Տարեցտարի փորձում եք բարեփոխումներ մցնել և բարելավվել ձեր, մեր և առհասարակ ՀՀ քաղաքացիներիս կյանքը: Ամեն եռամսյակը մեկ բարձրացնում եք հարկերը և գոռում GMP-ի առկայության մասին: Ծննդաբերությունը փորձում եք դարձնել անվճար: 2013 թ. Ստոմոտոլոգի ցառայությունները թանկացնում եք 10 անգամ: OK մենք դրան էլ ենք համաձայն առանց բողոքելու, վերջ ի վերջո ցավը բոլորիս երբ պատեց առանց մտածելու բողաքի ակցիայի մասին լուռ ու մունջ գնալու ենք և վճարելու ենք 15-20.000 դ. ատամ հեռացնելու համար: 
Իսկ հիմա ամենա կարևորը, որի վար արժի կենտրոնացնել ուշադրությունը:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ք. Երևանում, հղիության 8 ամսվա ընթացքում կինը դիմում է ստոմոտոլոգի ցառայությանը և վարակվում Հիպոտիտ C-ով: Որը հետագայում բերում է լյարդի ցեռոզի:
Հարկ չեմ համարում մանրամասնել, թե դա ինչ հիվանդություն է ինչպես է մարդուն տանում քայքայման: Երբ շատ հաճախ մահն անխուսափելի է դառնում: Հասկանալի է,որ սա առաջին դեպքը չի, բայց ինչքան կարելի է լռե՞լ։  Կարծում եմ սա հենց ձեր բացթողումն է:
Բողոքս կայանում է նրանում, որ առաջիկա անհրաժեշտ բուժսպասարկումը թանկացնելու փոխարեն, ավելի ճիշտ կլինի հետևել սանիտաիրական պայմաններին: Որ ոչ դուք , ոչ ես , ոչ էլ առավելևս հղի կինը նման փաստի առաջ չկանգնի: Վտանգելով ոչ միայն իր այլ իր ապագա երեխայի կյանքը:
Իսկ հիմա հարց եմ ուղղում ինքս ինձ. Արդյոք ես ուզում եմ ապրել նման երկրում կամ արդյոք կդիմեմ բժշկի ծառայուտյա՞նը: Արդյոք ես ինձ ապահով եմ զգում, երբ երկրիս՝  ՀՀ Առողջապահության Նախարարությունը մենակ հարկեր է ավելացնում:

Իրինա Գարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը