Համագործակցության համաձայնագիր Սյունիքի մարզի և Իրանի գավառի միջև
«Ամերիկայի ձայնը» տեղեկացում է, որ Սյունիքի մարզի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Իրանի Արևելյան Ադրբեջանի գավառի կառավարիչը Թավրիզում ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին համաձայնագիր։ Ըստ դրա` Հայաստանի մարզն ու Իրանի գավառը խթանելու են անասնաբուծության և անասնաբուժության բնագավառում համագործակցությունը, ինչպես նաև հիմնելու են գյուղատնտեսական համատեղ ընկերություններ։ Իրանը Հայաստանին է տրամադրելու կոմբայններ, տրակտորներ և պարարտանյութեր։
Հիշեցնենք, որ Իրանն անցյալ ամիս էր հայտարարել իր հարևան Հայաստանի ու Ադրբեջանի գավառի միջև տնտեսական համատեղ շփումները զարգացնելու ծրագրերի մասին։ Այս հարցն ավելի վաղ քննարկվել էր Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի և Իրանի Արևելյան Ադրբեջանի գավառի կառավարչի հանդիպման ժամանակ։