Լրահոս

20.06.2009 12:30


Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ իշխանությունները ցանկանում են քայքայել ՀՌԱԿ–ը

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ իշխանությունները ցանկանում են քայքայել ՀՌԱԿ–ը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ Արմենական-ռամկավար ազատական կուսակցության (Արմենական-ՌԱԿ) ստեղծումը Ռամկավար ազատական կուսակցությունը քայքայելու նպատակ է հետապնդում, և նմանատիպ գործընթացը միայն իշխանություններից կարող է ուղղորդված լինել։

-Չի կարելի, որ մեր նոր ստեղծված կուսակցությունները քայքայելուց, մասնատելուց հետո, հիմա էլ նույն գործընթացը սկսվի մեր ավանդական կուսակցությունների նկատմամբ։ Մենք նմանատիպ երևույթի ականատես եղանք Հնչակյան կուսակցության, ԱԺՄ-ի հետ կապված, հիմա էլ՝ ՀՌԱԿ-ի։ Ես դա անթույլատրելի եմ համարում և կարծում եմ, որ ինչպես ավանադական, այնպես էլ այն կուսակցությունները, որոնք ստեղծվել են երրորդ հանրապետության անկախացումից հետո, չպետք է քայքայվեն և մասնատվեն։ Եվ այդ ամնենն առավել ևս չպետք է տեղի ունենա իշխանությունների հովանավորության ներքո։ Եթե ինչ-որ մեկը կուսակցության ներսում այլ մոտեցում ունի և հանիրավի մեղադրվում է, ու դրա պատճառով նրան հեռացնում են կուսակցությունից, ինքը, բնականաբար, կարող է այլ կուսակցություն բացել, բայց ոչ՝ օգտագործելով ավանդական կամ մայր կուսակցության լոգոտիպերը, այն է՝ անվանումը կամ այլ ատրիբուտներ, որոնք կասոցացվեն այդ կուսակցության հետ,- «7օր»-ին ասել է Ա. Մարտիրոսյանը։ 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը