Լրահոս

19.01.2013 09:29


Խիստ նկատողություն դատավորին

Խիստ նկատողություն դատավորին

Հունվարի 18-ին կայացած ՀՀ արդարադատության խորհրդի նիստում որոշվել է պատժել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանին՝ հայտարարելով խիստ նկատողություն:

«Արդարադատության խորհրդի նիստի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Արդարադատության խորհուրդը որոշեց ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով»,–ասված է Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը