Լրահոս

19.01.2013 09:24


Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հուշ-երեկո «Նարեկացի» արվեստի միությունում

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հուշ-երեկո «Նարեկացի» արվեստի միությունում

Հունվարի  19-ին`  ժամը  19:00- ին,  «Նարեկացի» արվեստի միությունում տեղի  կունենա հուշ-երեկո`  նվիրված   պոլսահայ  ականավոր մտավորական, Ստամբուլում  հրատարակվող «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր`  Հրանտ Դինքի  նահատակության  6-րդ տարելիցին:

Երեկոյին  բանախոսությամբ հանդես կգան բանաստեղծ, հրապարակախոս  Սագօ Արեանը, հրապարակախոս  Տիգրան Պասկևիչյանը,  Հրանտ Դինքի մանկության ընկեր, հասարակական գործիչ` Սարգիս Հացպանյանը: Ելույթ կունենան  ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը,  «Նարեկացի»  ժողնվագարանների համույթը      /գեղ. ղեկավար Հ. Սահակյան/ `  հայ  ժողովրդական, հոգևոր և դասական  ստեղծագործությունների  փոխադրումների  լավագույն նմուշների կատարումներով:

Հրանտ Դինքը ծնվել է  1954թ. սեպտեմբերի 15- ին Մալաթիայում:  Թուրքիայում հայտնի ու երևելի մտավորականը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով ու համարձակ հոդվածներով,  սպանվեց  2007թ. հունվարի 19- ին` Ստամբուլի կենտրոնում` «Ակոսի» խմբագրատան  մոտակայքում:

Այս խորագրի վերջին նյութերը