ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. «Զինված ուժերում 2012 թ. մահացությունների թիվը 2011 թ. համեմատ չեն նվազել»
2013 թվականի հունվարի 17-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2012 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը՝ գտնելով, որ 2011 թ-ին արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում՝ հանցագործության 29 դեպք, որից 9-ը հակառակորդի կողմից կատարված:
Ըստ զինդատախազի գնահատականի՝ շարունակվելու են «հետեւողական քայլեր ձեռնարկել` զինված ուժերում հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու և պատժողական համարժեք քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ»:
Հերթական անգամ տոկոսային ցուցանիշներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե զինվորական հանցագործությունները 2012 թ-ին նվազել են: Նման տրամաբանությամբ «հնգամյա պլանը» կարող են գերակատարել եւ զինված ուժերում այլեւս որեւէ հանցագործություն չի լինելու, որպեսզի բացահայտեն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է.
Զինված ուժերում 2012 թ-ին մահացությունների թիվը 2011 թ-ի համեմատ չեն նվազել, ցավոք, աճել են /2012 թ-ին՝ 48, իսկ 2011 թ-ին՝ 39/: Դեպքերը, որոնք ավարտվել են մահացությամբ վերստին չեն նվազել /2012 թ-ին՝ 39, իսկ 2011 թ-ին՝ 36/: Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության թիվը, ըստ մեր տվյալների, ոչ թե 9 է, այլ 12:
Հերթական անգամ, թվային աճպարարության միջոցով փորձ է արվում տպավորություն ստեղծել, զինդատախազության՝ այսպես կոչված «արդյունավետ» աշխատանքի եւ զինված ուժերում իրավիճակի բարելավման մասին: Իրականում, ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը, կանոնադրային հարաբերությունների խախտումների, մահացության դեպքերի ոչ պատշաճ քննության հետեւանքով մնում է խիստ մտահոգիչ:
Դատապարտում ենք, նման իրավիճակում ՀՀ զինդատախազության կողմից ոչ համարժեք մոտեցումը, ոչ համարժեք գնահատականները եւ ահազանգում ենք, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան փորձ են անում ներկայացնել:
Միաժամանակ, գտնում ենք, որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, իրավապահ մարմինները լրջորեն պետք է վերաբերվեն մարդու իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքին, դրանց վերաբերյալ հասարական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ահազանգերին եւ հասարակության մոտ գոյություն ունեցող մտահոգությունները փարատելու ուղղությամբ արմատական փոփոխություններ կատարեն:
Վերստին գտնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը, համաձայն զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սկզբունքի, Ազգային ժողովին պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, մասնավորապես մահացության դեպքերի առաջացման պատճառների, կանոնադրային հարաբերությունների խախտումների, խեղումների, բժշկական ծառայության տրամադրման վիճակի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրավիճակի փոփոխությանը ուղղված գործողությունների եւ դրանց արդյունքների մասին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ