Երևանում լույս է տեսել լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գիրքը թուրքերենով: Հեղինակի այս աշխատությունը 2008 թվականի օգոստոսից ի վեր ունեցել է յոթ հրատարակություն, այդ թվում՝ արևելահայերեն, արևմտահայերեն (մեսրոպյան ուղղագրությամբ), ռուսերեն, անգլերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներով:
Թուրքերեն հատորի թարգմանիչը և խմբագիրը Տիրան Լոքմագյոզյանն է: Ինչպես թարգմանական, այնպես էլ տպագրական ծախսերը հոգացել է Բեյրութից գործարար և բարերար Մելքոն Հակոբյանը, այս հատորը նվիրելով իր մեծ հոր՝ Մելքոն (Չավուշ) Հակոբյանի հիշատակին, ով նահատակվել է 1915-ին Սեբաստիայում, Արևմտահայաստան: Գիրքը լույս է ընծայել «Լուսակն» հրատարակչությունը: Թուրքերեն հատորի առաջին շնորհանդեսը կկայանա հունվարի 22-ին՝ Երևանի «Անի պլազա» հյուրանոցում՝ մասնակցությամբ թուրք հայտնի հրատարակիչ և մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Ռառաքօլուի:
Այս տարի լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը, սակայն առաջին անգամ է Արցախի պատմության, պատերազմի ու բանակցային գործընթացի մասին համապարփակ աշխատություն հրատարակվում թուրքերենով հայ հեղինակի կողմից:
«Լեռնային Ղարաբաղի պատմության, հայերի և ադրբեջանցիների միջև դառը, ողբերգական անցյալի, 1991-1994 թթ. արյունալի պատերազմի, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին թուրք ընթերցողը միշտ էլ հնարավորություն է ունեցել տեղեկանալ, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրներից: Ես չեմ հավակնում ճշմարիտ պատմիչի տիտղոսին, սակայն փորձել եմ հնարավորինս անկողմնակալ լինել: Հաջողվել է՞ դա ինձ: Այս հարցի պատասխանը, անգամ եթե ինձ համար տհաճ լինի, պիտի տան ընթերցողը և ժամանակը», թուրքերեն հատորի նախաբանում գրել է Հակոբյանը:
Թարգմանության ընթացքում որոշ հատվածներ, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական վիճակին, ինչպես նաև պատերազմին չառնչվող այլ մանրամասներ, կրճատվել են, որպեսզի թուրք ընթերցողը ավելի սահուն կարդա գիրքը:
«Առաջիկայում ես մտադիր եմ թուրքերեն թարգմանել նաև իմ երկրորդ գիրքը՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը», որը հայերենով հրապարակվել է 2012 թվականի մարտին: Այն Հայաստանի և Թուրքիայի, հայերի ու թուրքերի հարաբերությունների մասին է՝ սկսած 1918-ից, մինչև մեր օրերը: Ես շնորհակալություն եմ հայտնում թուրք ընթերցողներին, որոնք կկարդան այս հատորը և կսպասեն իմ երկրորդ՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի թուրքերեն թարգմանությանը», գրքի առաջաբանում գրել է Հակոբյանը:
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել բարերար Մելքոն Հակոբյանին, ով ոչ միայն հովանավորել է գրքի թարգմանությունն ու տպագրությունը, այլ գիտակցել Արցախի մասին նման գրքի թուրքերենով թարգմանության կարևորությունը:
«Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գիրքը հետաքրքրություն է առաջացրել նաև թուրք հրատարակիչների շրջանում: Սպասվում է, որ այն առաջիկայում կունենա թուրքերենով երկրորդ հրատարակություն Ստամբուլում:
Վերջերս Բեյրութում լույս էր տեսել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գիրքը արաբերենով: Արաբերեն հատորի թարգմանիչը Դամասկոսի համալսարանի դոկտոր, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանն է: Ինչպես թարգմանական, այնպես էլ տպագրական ծախսերը հոգացել է գործարար և բարերար Սարգիս Պուտաքյանը Բեյրութից՝ գիրքը նվիրելով ի հիշատակ իր մեծ մոր` Սիրուհի Պուտաքյանի:
«Կանաչ ու սև. արցախյան օրագիր»-ը՝ նաև թուրքերենով