Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածներն ու Մեղրիի լեռնանցքը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. Հունվարի 18-ի ժամը 10։15-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի Ճամբարակի հատվածը: Ձնահոսքի եւ բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան և Երեւան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածները: Առաջարկվում է երթեւեկել Կապան-Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածով: Դիլիջանի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Արագածի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածներն ու Մեղրիի լեռնանցքը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 18-ի ժամը 10։15-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի Ճամբարակի հատվածը: Ձնահոսքի եւ բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան և Երեւան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածները: Առաջարկվում է երթեւեկել Կապան-Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածով:
Դիլիջանի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Արագածի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: