Բարաք Օբաման նշանակել է Վրաստանի և Տաջիկստանի դեսպաններին
Հունիսի 19-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է Վրաստանում և Տաջիկստանում դեսպանների թեկնածուների անունները։ Առաջարկվել է, որ Վրաստանում ամերիկյան դիվանագիտությունը շարունակի Ջոն Բասը (John R. Bass)։ Ջոն Բասը 2008թ. հուլիսից Իրաքում ղեկավարել է կառավարական խումբը, որը զբաղվում էր Բաղդադի վերականգմանը օգնություն ցուցաբերելով։
Տաջիկստանում Բարաք Օբաման ԱՄՆ դեսպանի թեկնածու է առաջադրել Քենեթ Գրոսին (Kenneth E. Gross)։ Մինչ այդ Քենեթ Գրոսը զբաղեցրել է Դուշանբեում ԱՄՆ դեսպանի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև աշխատել է Բասրայում և Իրաքում ԱՄՆ-ի տարածաշրջանային ներկայացուցչությունում։