Լրահոս

18.01.2013 22:17


Անահիտ Սահակյանը հաղթել է միջազգային մրցույթում

Անահիտ Սահակյանը հաղթել է միջազգային մրցույթում

Երիտասարդ երգչուհի Անահիտ Սահակյանը վոկալի ուսուցչուհու` Արմանուշ Լևոնովնայի առաջարկությամբ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել է միջազգային «Երգող Կոստա Բրավա» մրցույթին: Անահիտը մրցույթի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ դրան մնացել էր ընդամենը մեկ ամիս: Հայաստանյան քասթինգն անցնելուց հետո երգչուհին մասնակցել է նաև Իսպանիայում կայացած նախընտրական փուլին, որը հաղթահարելուց հետո Հայաստանն առաջին անգամ այդ մրցույթում ներկայացնելու հնարավորություն է ստացել:

 Օր ու գիշեր պատրաստված ու երեք երգ ընտրած Անահիտը տարեսկզբին` հունվարի 5-ին, մեկնել է Իսպանիա, որտեղ հունվարի 7-ին կայացել է մրցույթը:

Մինչ մեկնելը երգչուհին երեք երգ էր ընտրել ` Առնո Բաբաջանյանի «Կամուրջները», Սելին Դիոնի` «I'm Alive»-ը և Թինա Թյորների «Simply The Best»-ը: Արդեն Իսպանիայում  կազմկերպիչներն ընտրել են վերջին երկուսը: Բարսելոնայի համեգասրահներից մեկում անցկացված մրցույթին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսպանիայի, Հունաստանի  և Եվրոպայի մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ` ինչպես երգիչներ, այնպես էլ պարողներ ու երաժիշտներ:

Այս խորագրի վերջին նյութերը