Լրահոս

20.06.2009 10:55


Միխայիլ Սահակաշվիլի. «Վրաստանի համար այս բարդ շրջանում չեմ պատրաստվում հեռանալ նախագահի պաշտոնից»

Միխայիլ Սահակաշվիլի. «Վրաստանի համար այս բարդ շրջանում չեմ պատրաստվում հեռանալ նախագահի պաշտոնից»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Ռուսաթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ ընդդիմության բողոքի ակցիաները չեն ստիպի նրան հրաժարական տալ։ «Ընդիմության կողմից Թբիլիսիի մի քանի փողոց փակելը ո՛չ Վրաստանը կկազմաքանդեն, ո՛չ էլ ինձ կստիպեն հրաժարական տալ։ Որպես երկրի նախագահ՝ ես պատասխանատվություն եմ կրում Վրաստանի զարգացման համար և չեմ պատրաստվում պետության համար այս բարդ շրջանում հեռանալ նախագահի պաշտոնից»,-ասել է Սահակաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը