Լրահոս

18.01.2013 15:05


Նախկինում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը Անդրիաս Ղուկասյանին խորհուրդ է տալիս այդ քայլին չդիմել

Նախկինում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը Անդրիաս Ղուկասյանին խորհուրդ է տալիս այդ քայլին չդիմել

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ թեև քարոզարշավի պատասխանատուն և շտաբի գաղափարական պետը լինելու է ինքը, բայց իր նախընտրական շտաբի պետի անունը կհրապարակեն նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը՝ հունվարի 21-ին։ Հենց այդ օրն էլ Ազատության հրապարակի շրջակայքից Րաֆֆի Հովհաննիսյանը կսկսի իր քարոզարշավը:

Նա նշել է նաև, որ քաղաքացիների հետ իր հանդիպումների ժամանակ, հակառակ իր կամքի, իրեն ոստիկաններ և անվտանգության ծառայության տասնյակ աշխատակիցներ են ուղեկցում։

–Հայտարարում եմ, որ անվտանգության ապահովման անհրաժեշտություն չունեմ։ Պետք չէ հետապնդել և նկարահանել մեզ և մեր քաղաքացիներին: Սա ահաբեկում է ՀՀ քաղաքացուն։ Կոչ եմ անում պարոն նախագահին, որ ինքն այլեւս թույլ չտա, որ սեփական երկրում հայ մարդը լուսանկարվի՝ այլ մարդու հետ հանդիպման համար։

Ր. Հովհաննիսյանը, ինպես ինքն է անվանել, իրեն մրցակից թեկնածու Սերժ Սարգսյանին հեռուստաբանավեճի է հրավիրել՝ հարմար պահի, հարմար վայրում:

Ինչ վերաբերում է նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Անդրիաս Ղուկասյանի հայտարարությանը հացադուլի մասին, նախկինում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ է տվել չդիմել այդ քայլին.

–Եթե նա, այնուամենայնիվ, հացադուլ հայտարարի, ես առաջինը կայցելեմ նրան և կխնդրեմ դուրս գալ հացադուլից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը