Լրահոս

18.01.2013 14:10


Գառնիկ Իսագուլյանն անդրադարձել է «7օր»–ի հրապարակմանը

Գառնիկ Իսագուլյանն անդրադարձել է «7օր»–ի հրապարակմանը
« Պարոն Կարեն Հակոբջանյան,
Ամեն ոք ազատ է իր կարծիքը հայտնել հասարարակական այս կամ այն երևույթի նկատմամբ, իսկ ինչ մնում է իմ լավագույն ընկեր ու բարեկամ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի (Իսոյի)` 2007թ. հացադուլին և դրան հետևած այցերին, որոշակի պարզաբանման կարիք կա: Երբ ես իմացա, որ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել (ի դեպ այդ մասին ինձ տեղեկացրեց մեկ այլ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը), այցելեցի Իսոյին` խնդրելով դադարեցնել հացադուլը: Նա համառեց: Հացադուլից մեկ շաբաթ հետո Իսրայել Հակոբկոխյանի մոտ սկսվեցին ուժեղ գլխացավեր, բժիշկներն ասացին, որ բռնցքամարտիկի վիճակը կարող է անդառնալի վատթարանալ, ի դեպ ես, ինչպես նաև բազմաթիվ մարզիկներ ամեն օր այցելում էինք նրան: Երբ վիճակը շատ ծանրացավ, ես անձամբ խնդրեցի այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին նույնպես այցելել Հակոբկոխյանին և հորդորել նրան դադարեցնել հացադուլը: Պարոն Սերժ Սարգսյանը արձագանքեց իմ խնդրանքին, և մենք միասին այցելեցինք Իսոյին: Ոչ թե Իսոյի ականջին, այլ իմ, այլ մարզիկների և նաև որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ պարոն Սերժ Սարգսյանը զրուցեց Հակոբկոխյանի հետ և իր անունից խնդրեց, որ Իսրայել Հակոբկոխյանը դադարեցնի հացադուլը: Ոչինչ տարօրինակ այս այցի մեջ չկար, և Սերժ Սարգսյանի այցը որևէ PR ակցիայով պայմանավորված չէր: Իսոյի վարքագիծը նույնպես շատ տրամաբանական էր, և եթե հետևել եք այն ժամանակվա մամուլին, սա առանձնապես որևէ կերպ առանձնահատուկ լուսաբանման չարժանացավ:
Պարոն Հակոբջանյան,
Կան երևույթներ, որոնք ամենևին այն չեն, ինչ մենք փորձում ենք ներկայացնել, և կարծում եմ, երբ խոսքը ոչ անհայտ անձանց մասին է, մենք ավելի զգույշ և ուշադիր պետք է լինենք:
Հարգանքներով
Գառնիկ Իսագուլյան
»։

Այս խորագրի վերջին նյութերը