Լրահոս

18.01.2013 14:02


Նախագահի նախկին թեկնածուն թագավորի կույս աղջիկ է, պատրաստ է ինքնայրվել և ցանակցել է դիմել Դեդ Հասանին

Նախագահի նախկին թեկնածուն թագավորի կույս աղջիկ է, պատրաստ է ինքնայրվել և ցանակցել է դիմել Դեդ Հասանին

Որպես նախագահի թեկնածու առաջադրված, բայց ընտրագրավը չմուծելու պատճառով ԿԸՀ–ի կողմից չգրանցված թոշակառու Պավլիկ Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ընտրագրավը խաղատանը հատուկ խաղամոլություն է, իսկ ինքը նման հակաօրինական, հակասահմանադրական և անբարո արարքի չի կարող գնալ։ Փոխարենը, Պ. Սարգսյանը ինքնայրվելու պատրաստակամություն է հայտնել, միայն թե երիտասարդ սերունդը կարողանա դիմակայել ներկա թոհուբոհին։

Բնության մեջ հիրիկ բույս կա, որը խաղաղ աճում, մեծանում է։ Բայց մի օր կողքից մոլախոտերը այնքան են շատանում, որ չեն թողնում աճի: Բնական ինքնակիզման միջոցով այդ բույսը սերմերին հնարավորություն է տալիս ծլելու: Հիմա մոլախոտերն իշխանական ուժերն են։ Ես ինձ դնում եմ ազգային իրավունքի զոհասեղանին: Հիրիկը ես եմ: Ես պատրաստ եմ այրվելու,–հայտարարել է նա։

Թոշակառուն իրեն համեմատել է նաև կույսի հետ՝ հիշեցնելով հեքիաթը, որտեղ աղբյուրի մոտ կանգնած հրեշը ամեն անգամ ջուր վերցնելու համար մարդկանցից կույս աղջիկ է պահանջում։ Եվ միայն թագավորի կույս աղջիկն է փրկում իրավիճակը։

Ես թագավորի այդ կույս աղջիկն եմ,–ասել է նա:

Պ. Սարգսյանը նույնիսկ նշել է, որ պատաստ է եղել այնպիսի ծայրահեղ միջոցի, ինչպիսին ռուսաստանյան հայնտի քրեական հեղինակություն Դեդ Հասանին դիմելն է.

–Մեր երկրում այստեղ գողական օրենքներն են գործում: Ուզում էի Դեդ Հասանին դիմեի, քանի որ նա ավելի արդարացի վճիռ կկայացներ, քան մեր իշխանությունները։ Այն էլ խեղճ մարդուն սպանեցին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը