Լրահոս

18.01.2013 13:21


Նախագահի ամենահարուստ թեկնածուն Սերժ Սարգսյանն է

Նախագահի ամենահարուստ թեկնածուն Սերժ Սարգսյանն է

ՀՀ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Սեդրակյանը ԿԸՀ–ին ներկայացրել են նախորդ մեկ տարվա դրությամբ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:

ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարագրել է, որ Ստեփանակերտում 96 քմ բնակարան, 1992թ. արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա, 18-20-րդ դարերի հնաոճ իրեր, հայտնի նկարիչների կտավների հավաքածու, ժամանակակից նկարիչների 32 կտավներ և հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 108 միլիոն 400 հազար դրամ ունի:

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարագրել է ՀՀ ԱԺ պատգամավորի իր աշխատավարձը՝ 2180980 դրամ, Ռուս-հայկական համալսարանից 1073900 դրամ աշխատավարձը, Ուկրաինայի Ազգ. բանկի Բանկային գործի համալսարանից՝ 91439 հրիվնա, Pernod-Ricard–ից՝ 9400 եվրո և «Ասմուս Ռոնտե»–ից՝ 7342000 դրամ աշխատավարձերը: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունի 65.000 ԱՄՆ դոլար:

«Ժառանգության» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարագրել է Երևանի Նորքի և Երզնկյան փողոցների վրա ունեցած անժարժ գույքը, Գազ 311000 մակնիշի մեքենան և հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցած 402.000 դրամ և 51.000 ԱՄՆ դոլարը:

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը իր հայտարարգրում նշել է մի քանի հողամասեր Կոտայքի մարզում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջաններում, 2011թ. արտադրության Միցուբիշի Outlander 3.0 մակնիշի թեթև մարդատարը: Սեդրակյանը նշել է, որ թանկարժեք գույք չունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը