Լրահոս

18.01.2013 13:14


2012թ. 700 սպա համալրել է ԶՈՒ շարքերը

2012թ. 700 սպա համալրել է ԶՈՒ շարքերը

ՀՀ Զինված ուժերում 2012թ. նվազել են հանցագործությունները, իրավախախտումներն ու վերացել են անպատժելիության մասին ըմբռնումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ տարվա ընթացքում կարեւորվել է Զինված ուժերը որակյալ կադրերով համալրելու հարցը։ «Տարվա ընթացքում շուրջ 700 սպաներ են համալրել մեր շարքերը»,–ասել է նախարարը։

ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ տարվա ընթացքում պլանավորված եւ արտապլանային բոլոր միջոցառումներն իրականացվել են ժամանակին` առանձնացնելով ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» զորավարժությունը, Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ԶՈՒ կիրառման փուլը, որոնք անցկացվել են բարձր մակարդակում:

Սեյրան Օհանյանը բարձրաձայնեց լրատվամիջոցների, հասարակական կառույցների հետ համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ եթե չկա երկրորդ կարծիք, դժվարանում է այն հարցը, թե ինչից պետք է ընտրել լավագույնը. «Եթե երկրորդ կարծիքը տեղին է, օգնում է բանակին, պետք է ընդունել եւ իրականացնել ԶՈՒ-ում»:

Այս խորագրի վերջին նյութերը