Լրահոս

18.01.2013 12:14


ՀԱԿ երիտասարդները բողոքի հերթական գործողությունը կանցկացնեն դատախազության դիմաց

ՀԱԿ երիտասարդները բողոքի հերթական գործողությունը կանցկացնեն դատախազության դիմաց

Այսօր՝ ժամը 14:00–ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների:

2011թ. օգոստոսի 9-ին նրանց և ոստիկանների միջև բախումից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և խուլիգանության հոդվածներով ՀԱԿ–ի ակտիվիստների նկատմամաբ քրեական գործ էր հարուցվել։ Հուլիսի 20-ին դատարանը նրանցից Տիգրան Առաքելյանին դատապարտել է 6 տարվա, Արտակ Կարապետյանին՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին՝ 2 տարվա ազատազրկման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը