Լրահոս

18.01.2013 11:38


Հերթական դիմորդի բողոքը հարցաշարերի շտեմարանից

Հերթական դիմորդի բողոքը հարցաշարերի շտեմարանից

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հերթական դիմորդի նամակը, որը վերաբերում է հարցաշարերի շտեմարանին։ Ա. Բախշյանը գրել է.

«Տարածում եմ հերթական նամակը դիմորդ Լուսինեից: Այս նամակներին այսօրվա հարցազրույցում Մեյթիխանյանն անվանել է ֆեյսբուքյան գրոտում, որից դիմորդները վիրավորվել են, իսկ իմ համոզմամբ, իրեն ժամանակակից մտավորական համարող, դասախոս մարդը նման արտահայտություն չպետք է թույլ տար:

«Բարև Ձեզ տիկին Բախշյան:Ես 12-րդ դասարանի աշակերտուհի եմ,այս տարվա դիմորդ: Արդեն երկու տարի է`բուհ ընդունվելն ինձ համար գերագույն նպատակ է դարձել: Սկզբում կարծում էի, որ անպայման կընդունվեմ, սակայն այժմ լիովին հուսախաբ եմ եղել: Տարիքակիցներիցս շատերը ինձ կհասկանան, եթե ասեմ, որ իսկապես վախով եմ սպասում հայոց լեզվի և գրականության քննությանը: Պատճառը, իհարկե, նոր շտեմարաններն են: Շատ շնորհակալ եմ շտեմարանի հեղինակներից, որ մեզ բանասիրական գիտությունների պրոֆոսոր են համարում: Կցանկանայի նշել, որ ոչ միայն աշակերտները, այլև երկար տարիների փորձ ունեցող մասնագետներն են երբեմն սխալվում շտեմարանով աշխատելիս: Համաձայնվեք, որ աշակերտի համար դժվար է ‹‹պոչամբար, թորվածք, ընդելուզվածք, թաղկել, կինճ, կուլիչ, այծկիթ, ճուռակ, մրտիմ›› և նման այլ բառերը առաջին անգամ կարդալով պատկերացում կազմել դրանց ուղղագրության վերաբերյալ: Կամ ‹‹ՅՈՒՆԻԴՕ, ՔՕ, ՔԴՕ, ՉԹՕ›› և այլ անծանոթ հապավումները գրել առանց ուղղագրական սխալների: Օրորոցային երգ շատ եմ լսել, նույնիսկ սովորել եմ ‹‹Օրորոցի երգ›› վերնագրով բանաստեղծություն, սակայն երբեք չեմ լսել, որ օրորոցային երգին օրրերգ ասեն: Նաև ասեմ, որ շտեմարանում շատ են գրության զուգաձևություն ունեցող բառերը, որոնք երկընտրանքի առջև են կանգնեցնում, իսկ առաջադրանքների պատասխանները հաճախ սխալ են լինում: Նման օրինակներ շատ կարող եմ բերել, նաև նշեմ, որ բերված օրինակներն ընդամենը առաջին 30 առաջադրանքներից եմ վերցրել: Խնդրում եմ, տիկին Բախշյան, լսելի դարձրեք մեր ձայնը, քանի որ այս պահից իսկապես կախված է մեր ապագան:

Հարգանքներով` Լուսինե Քոչարյան»»:

Այս խորագրի վերջին նյութերը