Աշխարհ

18.01.2013 11:34


Վրաստանի նախագահը Հայաստանում Իվանիշվիլիիի հայտարարությունը հակապետական է համարում

Վրաստանի նախագահը Հայաստանում Իվանիշվիլիիի հայտարարությունը հակապետական է համարում

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստանում այցով գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը, որը վերաբերում է Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, հակապետական է համարում։ Սահակաշվիլին դա վտանագավոր և Վրաստանի ռազմավարական ու աշխարհաքաղաքական շահերից չբխող է անվանել:

«Այժմ նման երկաթգծի անհրաժեշտություն չկա։ Վրաստանն այլընտրանքային ելք ունի դեպի Եվրոպա՝ Ախալքալաք-Կարս երկաթգծով, և այդ երկաթուղին մրցունակ է հենց Ռուսաստանի համար»,–ասել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ երկաթուղու գործարկման հարցը կքննարկվի միմիայն Աբխազիայի ազատագրումց հետո։ Սահակաշվիլին կարծում է, որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչման օրինականացում կնշանակի:

Նշենք, որ Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի գործարկման մասին Իվանիշվիլին նշել էր, որ այժմ դրա հնարավորությունն ավելի մեծ է, և հիմնական խնդիրը Ռուսաստանի հետ է.

Մենք ջանք ենք գործադրում հնարավորինս արագ վերակագնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Երկաթգծի աշխատանքի վերակագնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ, բայց եթե կամք լինի, այն կարելի է լուծել ավելի շուտ,–ասել էր նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը