ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեկ երեկոյան կայացել է կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը: «Արմենպրեսի» փոխանցմամբ` նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկել են առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավի կազմակերպչական հարցեր:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունվարի 21-ից Երևանի Ավան վարչական շրջանից, որից հետո այն շարունակվելու է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Այլ ուղղությունների մասին խոսելը ՀՀԿ խոսնակը վաղ համարեց, սակայն ընդգծեց, որ ՀՀԿ-ի քարոզչական խմբերը կլինեն հանրապետության բոլոր բնակավայրերում:
Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի Ավանից