Լրահոս

18.01.2013 11:09


Քաղաքագետ. «Համոզված եմ, որ Հայրիկյանին ասել են առաջադրվի, որ Սերժին լեգիտիմացնի»

Քաղաքագետ. «Համոզված եմ, որ Հայրիկյանին ասել են առաջադրվի, որ Սերժին լեգիտիմացնի»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում նախագաի թեկնածու առաջադրված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մասին գրել է.

«Հայրիկյանն անշուշտ մեծ ծառայություններ է մատուցել երկրին, հատկապես կարևոր է իր օրինակի վրա դաստիարակել ապագա սերունդներին: Իմ կարծիքով նրան պետք է պարգևատրել, պետական պատիվներ տալ և ուղարկել վաստակաշատ հանգստի: Որովհետև իր հիմիկվա գործունեությունը նվազեցնում է իր վաստակը` ժամ առ ժամ...»։
Ս. Դանիելյանն ավելացրել է նաև, որ Հայրիկյանը չպետք է առաջադրվեր, գոնե նրա համար, որ իրենով խորհրդանշող անկախությունը չարժեքազրկեր ավազակապետության հետ պայմանավորվածություններով, ինչի մեջ ինքը խորապես համոզված է ու վստահ.
«Համոզված եմ, որ իրեն ասել են առաջադրվի, որ Սերժին լեգիտիմացնի: Իսկ իր մասնակցությամբ Ազատ Հայաստան ստեղծելը մանր ցինիզմ եմ համարում ու մարդկանց խաբել, որը էլ ավելի է արժեքազրկում իրենով խորհրդանշող ազատության գաղափարը»:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը