Ռոբերտ Մելքոնյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն իր խոսքերով բարոյական ապտակ հասցրեց Սասուն Միքայելյանին»
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի բլից հարցազրույցին և գրել.
«Կարդացի ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ՙՙԱյլուր՚՚-ում հրապարակված բլից-հարցազրույցը եւ զարմանում եմ, որ շատերը չեն հասկանում նրա տողատակում ասված միտքը: Երբ նա ասում է. ՙՙ Ես այնքան բարձր եմ գնահատում Սասուն Միքայելյանի հսկայական վաստակը Հայաստանի անկախության վերականգնման եւ Արցախի ազատագրման գործում, որ ինձ թույլ չեմ տա մեկնաբանել նրա հոդվածը՚՚, ինչ է ուզում ասել դրանով: Չհասկացա՞ք...
Լ.Տեր-Պետրոսյանը, որը քիչ վաստակ չունի մեր պետության կայացման եւ պատերազմում ձեռք բերած հաղթանակների գործում, իր խոսքերով բարոյական ապտակ հասցրեց Սասուն Միքայելյանին... Ինձ շատ դուր եկավ առաջին նախագահի Վանոյի օրինակը: Իրոք՝ ոչ ոք ոչ ոքու չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել, քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում...»։
Ռոբերտ Մելքոնյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն իր խոսքերով բարոյական ապտակ հասցրեց Սասուն Միքայելյանին»
Լ.Տեր-Պետրոսյանը, որը քիչ վաստակ չունի մեր պետության կայացման եւ պատերազմում ձեռք բերած հաղթանակների գործում, իր խոսքերով բարոյական ապտակ հասցրեց Սասուն Միքայելյանին...
Ինձ շատ դուր եկավ առաջին նախագահի Վանոյի օրինակը: Իրոք՝ ոչ ոք ոչ ոքու չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել, քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում...»։