Հրանտ Բագրատյանը քննարկման է դրել քաղաքական բարեփոխումների կոնցեպտը
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում քննարկման է դրել քաղաքական բարեփոխումների կոնցեպտը։ Նա մասնավորապես գրել է.
«Բարեկամներ քննարկման եմ դնում քաղաքական բարեփոխումների կոնցեպտը՝
ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտ՝ 10 սկզբունքային հարց
1. ԱԺ ընտրությունները կազմակերպվում են 100% համամասնական սկզբունքով։ Ընդ որում կուսակցությունների նախընտրական ցուցակներում համամասնորեն պահպանվում են Երևանում և մարզերում գրանցված թեկնածուները։ 2. Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետը պետք է խմբագրել. պետք է նշել բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնց նշանակումը կատարում է ՀՀ նախագահը։ ՀՀ նախագահի իրավունքները պետք է սահմանվեն Սահմանադրությամբ և չեն կարող սահմանվել օրենքներով։ 3. Սահմանադրության վերը նշված փոփոխություններից հետո պետք է տեղի ունենա գործադիր իշխանության կոնսոլիդացիա՝ կառավարության կազմում։ Ներկայումս անկախ համարվող շատ գերատեսչություններ (ոստիկանություն, հարկային մարմիններ և այլն) պետք է և ադմինիստրատիվ, և գործառնական առումով «վերադառնան» կառավարության կազմ։ 4. Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի երևանցիների կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով։ 5. Պետք է ներդնել պարտադիր վճարովի զինվորական ծառայության համակարգը՝ զինվորի համար նախատեսելով 20%-ով ավելի միջին աշխատավարձ, քան պետական հատվածի միջին աշխատավարձը։ Այս խնդիրը կարելի է լուծել 4 զորակոչի ընթացքում՝ սկսած 2015թ.-ից։ Վճարովի զինծառայությունը հայրենիքին ծառայելու պահանջարկ կստեղծի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց մի մասի մոտ (կամավոր զինվորական ծառայություն)։ Արդյունքում բանակում (կանացի գնդերում) ծառայելու հնարավորություն կստանան երիտասարդ կանայք։ 6. Առաջին ատյանի բոլոր դատավորներն ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին նշանակում է ՀՀ նախագահը` Սահմանադրությամբ նախատեսված կարգով։ Բացի այդ, Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը։ Դրա հետ միասին մեր երկրում կգործեն «եվրոդատարաններ». պետական թույլտվությամբ եվրոպական կամ այլ առաջադիմական դատարաններ (արտասահմանցի դատավորներով)։ 7. ՀՀ ոստիկանությունը հասարակական կարգ պահպանելու և տարածքային կառավարման մարմին պետք է լինի։ Միաժամանակ Գլխավոր դատախազությանը պետք է ենթարկվեն քննություն և նախաքննություն իրականացնող մարմինները։ 8. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուին առաջարկում է ՀՀ ԱԺ նախագահը։ Թեկնածուն անցնում է պատգամավորների ձայների 2/3-ով։ ՀՀ նախագահը նշանակում է ՎՊ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար այն դեպքում, երբ ԱԺ-ն ի վիճակի չի լինում հաղթահարելու 2/3-ի շեմը։ 9. Պետական գերակա շահի կամայական կիրարկումն իշխանությունների կողմից պետք է արգելվի։ Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում (համայնքում) անցկացվել է հանրաքվե։ Միայն դրանից հետո կառուցապատողը պետք է բանակցի և քաղաքացիների հետ համաձայնեցնի վերջիններիս գույքի տնօրինման (իրացման) հետ կապված խնդիրները։
10. Որևէ կազմակերպություն, առևտրային կամ տնտեսական կառույց, ձեռնարկատեր տարեկան մեկ անգամից ավելի չի կարող ստուգման ենթարկվել։ Պետության խնդիրն է` տնտեսական (հարկային), վարչական, սանիտարական, հակահրդեհային ստուգումները, անկախ ստուգող կազմակերպության ենթակայությունից, կազմակարպել այնպես, որ ստուգվող կազմակերպությունը նման խնդիր ունենա տարեկան մեկ անգամ և ոչ ավելի, քան 1 շաբաթ տևողությամբ։ Դրանից ավելի տևողության ստուգումների համար պետք է ունենալ դատարանի որոշում»։
Հրանտ Բագրատյանը քննարկման է դրել քաղաքական բարեփոխումների կոնցեպտը
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում քննարկման է դրել քաղաքական բարեփոխումների կոնցեպտը։ Նա մասնավորապես գրել է.
1. ԱԺ ընտրությունները կազմակերպվում են 100% համամասնական սկզբունքով։ Ընդ որում կուսակցությունների նախընտրական ցուցակներում համամասնորեն պահպանվում են Երևանում և մարզերում գրանցված թեկնածուները։
2. Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետը պետք է խմբագրել. պետք է նշել բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնց նշանակումը կատարում է ՀՀ նախագահը։ ՀՀ նախագահի իրավունքները պետք է սահմանվեն Սահմանադրությամբ և չեն կարող սահմանվել օրենքներով։
3. Սահմանադրության վերը նշված փոփոխություններից հետո պետք է տեղի ունենա գործադիր իշխանության կոնսոլիդացիա՝ կառավարության կազմում։ Ներկայումս անկախ համարվող շատ գերատեսչություններ (ոստիկանություն, հարկային մարմիններ և այլն) պետք է և ադմինիստրատիվ, և գործառնական առումով «վերադառնան» կառավարության կազմ։
4. Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի երևանցիների կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով։
5. Պետք է ներդնել պարտադիր վճարովի զինվորական ծառայության համակարգը՝ զինվորի համար նախատեսելով 20%-ով ավելի միջին աշխատավարձ, քան պետական հատվածի միջին աշխատավարձը։ Այս խնդիրը կարելի է լուծել 4 զորակոչի ընթացքում՝ սկսած 2015թ.-ից։ Վճարովի զինծառայությունը հայրենիքին ծառայելու պահանջարկ կստեղծի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց մի մասի մոտ (կամավոր զինվորական ծառայություն)։ Արդյունքում բանակում (կանացի գնդերում) ծառայելու հնարավորություն կստանան երիտասարդ կանայք։
6. Առաջին ատյանի բոլոր դատավորներն ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին նշանակում է ՀՀ նախագահը` Սահմանադրությամբ նախատեսված կարգով։ Բացի այդ, Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը։ Դրա հետ միասին մեր երկրում կգործեն «եվրոդատարաններ». պետական թույլտվությամբ եվրոպական կամ այլ առաջադիմական դատարաններ (արտասահմանցի դատավորներով)։
7. ՀՀ ոստիկանությունը հասարակական կարգ պահպանելու և տարածքային կառավարման մարմին պետք է լինի։ Միաժամանակ Գլխավոր դատախազությանը պետք է ենթարկվեն քննություն և նախաքննություն իրականացնող մարմինները։
8. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուին առաջարկում է ՀՀ ԱԺ նախագահը։ Թեկնածուն անցնում է պատգամավորների ձայների 2/3-ով։ ՀՀ նախագահը նշանակում է ՎՊ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար այն դեպքում, երբ ԱԺ-ն ի վիճակի չի լինում հաղթահարելու 2/3-ի շեմը։
9. Պետական գերակա շահի կամայական կիրարկումն իշխանությունների կողմից պետք է արգելվի։ Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում (համայնքում) անցկացվել է հանրաքվե։ Միայն դրանից հետո կառուցապատողը պետք է բանակցի և քաղաքացիների հետ համաձայնեցնի վերջիններիս գույքի տնօրինման (իրացման) հետ կապված խնդիրները։