ԵԽԽՎ պատվիրակություն. «Լայն հասարակայնությունն ընտրական գործընթացի վերաբերյալ ո՛չ հետաքրքրություն, ո՛չ վստահություն չի ցուցաբերում»
Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը փաստում է ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու ջանքերի առկայությունը, բայց մտահոգված է ընդհանուր հետաքրքրության և ընտրությունների նկատմամբ վստահության բացակայությամբ:
Հաղորդագրության մեջ ասված է, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ նախընտրական մթնոլորտը ուսումնասիրելու նպատակով հունվարի 17-ին Հայաստան այցելած ԵԽԽՎ պատվիրակությունը ողջունել է Հայաստանի իշխանության ջանքերը՝ ընտրությունները միջազգային չափանիշներին լիովին համապատասխան անցկացնելու ուղղությամբ: Այնուհանդերձ, պատվիրակությանը շարունակում է մտահոգել ընտրողների ցուցակներում առկա էական անճշտությունները, քանի որ ճշգրիտ ցուցակները ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է:
ԵԽԽՎ պատվիրակները նշել են նաև, որ ընտրություններից մեկ ամիս առաջ լայն հասարակայնությունն ընտրական գործընթացի վերաբերյալ ո՛չ հետաքրքրություն, ո՛չ վստահություն չի ցուցաբերում: Դա լուրջ մտահոգություն է առաջացնում՝ հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները թեկնածու չեն առաջադրել՝ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բացակայության պատճառով:
Այդ որոշումը նեղացրել է ընտրության շրջանակը` հանգեցնելով առավել ցավալի իրողության, քանի որ ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության եւ անվստահության մթնոլորտի պատճառով: Պատվիրակությունը շեշտել է, որ պետք է վերականգնվի քաղաքացիների վստահությունն առ այն, որ ընտրությունները կարեւոր նշանակություն ունեն ժողովրդավարական զարգացման տեսանկյունից: