Տնտեսական

18.01.2013 09:52


Գազը թանկացա՞վ

Գազը թանկացա՞վ

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում, ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանին գազը վաճառելու 11 000 խմ-ն 240 դոլարով, այժմյան 180 դոլարի փոխարեն: Ըստ թերթի տեղեկությունների` համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը: Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո: Շրջանառվող լուրերի համաձայն` գազի սակագնի բարձրացման հետևանքները ժամանակավորապես զսպվելու են «Հայռուսգազարդ»-ի գերշահույթների հաշվին, քանի որ ՀՀ սահմանին գազը գնում են 180 դոլարով, սակայն ՀՀ բնակչությանը վաճառում 340-ով: Իսկ արդեն նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց գազի սակագինը կբարձրանա նաև սպառողների համար: ՀՀ էներգետիկայի նախարարությունը, սակայն, շարունակում է պնդել, թե գազի գնի շուրջը որևէ հստակեցում չկա, և բանակցությունները դեռ ավարտված չեն, իսկ անձամբ նախարարն ամեն գնով խուսափում է լրագրողներից:

Այս խորագրի վերջին նյութերը