Լրահոս

18.01.2013 00:49


Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ պատվիրակության հետ

Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ պատվիրակության հետ

Հունվարի 17-ին Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ պատվիրակությանը՝ Կարին Վոլդսեթի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին ընտրական օրենսդրությունը և քարոզարշավը դիտարկելու նպատակով:

Պատվիրակության խնդրանքով Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, իշխանությունների կողմից ստեղծված լայնամասշտաբ ընտրակեղծարարության մեքենան, որը բացառում է արդար և թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը երկրում, ընդդիմությանը սատարող գործարարների շարունակական հետապնդումները: Ներկայացվել է նաև այն պատճառները, որոնք վճռորոշ դեր են խաղացել Հայ ազգային կոնգրեսի՝ տնտրությունների չմասնակցելու որոշում կայացնելու հարցում: Նշվել է նաև, որ այն հանգամանքը, որ բացի Կոնգրեսից մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս հրաժարվել են մասնակցել նախագահական ընտրություններին, ցույց է տալիս, որ առաջիկա ընտրությունների չեն կարող համարվել մրցակցային:

Այս խորագրի վերջին նյութերը