Լրահոս

18.01.2013 09:47


Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն

Ընտրացուցակների  անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով, որի մասին նախապես զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն:

2012 թվականի հունվարի 9-17-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 22 հաղորդում, որոնցով պահանջվել են միայն օրենսդրական պարզաբանումներ:

Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել:  

  

Այս խորագրի վերջին նյութերը