Տիգրան Սարգսյանի և Բիձինա Իվանիշվիլիի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ մեր առաջին պաշտոնական այցը Հայաստան, և հանդիպումը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրում՝ շատ ջերմ է եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին` պարոն Տիգրան Սարգսյանին, ջերմ ընդունելության և հանդիպման համար: Մեր զրույցն անցել է այնպիսի միջավայրում, կարծես մենք մանկությունից ճանաչում ենք միմյանց: Ես անփորձ քաղաքական գործիչ եմ, բայց ոչ մի դժվարություն չեմ ունեցել հանդիպման ժամանակ: Մենք զրուցել ենք երկու կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ և ընդուել հետաքրքիր որոշումներ: Մնացել են մի քանի հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն, բայց ես համոզված եմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համաձայնության գալ: Օդանավակայանի ճանապարհին խոսելիս պարոն վարչապետն ասել է, որ մենք ընդհանուր տնտեսական շուկա պետք է կառուցենք, ինչն ինձ համար շատ հաճելի է: Մենք փոքր երկրներ ենք, և համոզված եմ, որ ընդհանուր շուկա ստեղծելու գաղափարը շատ անհրաժեշտ կլինի մեր երկու երկրների ինտեգրացիայի համար: Մենք նոր կառավարություն ենք, նոր իշխանություն և հույս ունենք բարելավել, զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ՝ առաջին հերթին տնտեսական առումով:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան – Ես ցանկանում եմ միանալ այն ջերմ խոսքերին, որոնք հնչեցրեց վարչապետ Իվանիշվիլին: Մեր առաջին հանդիպումն է, բայց շատ ջերմ խոսակցություն կայացավ, և ես շնորհակալ եմ իմ գործընկերոջն այսպիսի մոտեցումների համար: Մենք արձանագրեցինք, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևիցե մի հարց, որը մենք ի վիճակի չենք համատեղ քննարկումներով լուծել: Մենք արձանագրեցինք, որ կա երկու երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ: Շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որ նա մեր բոլոր խնդրանքներին դրական արձագանք տվեց: Մենք արագ ձևավորելու ենք աշխատանքային խմբեր և նախապատրաստելու ենք միջկառավարական հանձնաժողովի մեր հաջորդ հանդիպումը, և բոլոր ոլորտներում ունենք բավական հետաքրքիր, հեռուն գնացող ծրագրեր: Այսօր արդեն համագործակցության վերաբերյալ երկու համաձայնագիր ստորագրվեց մեկը մշակույթի ոլորտի, մյուսը՝ մաքսակետերի աշխատանքները ավելի համահունչ դարձնելու վերաբերյալ: Համոզված եմ, որ ապագայում կլինեն նաև նոր պայմանագրեր, որոնք կխթանեն մեր համագործակցությունը:
Հարց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին – Պարոն վարչապետ, լրագրողների կողմից նույնպես ողջունում ենք Ձեզ Հայաստանում և Վրաստանի մեր կոլեգաներին: Հարցս հետևյալն է. Ձեր նախընտրական ծրագրում կարևորվել էր հայկական համայնքի դերը և այն, որ հայկական համայնքը Ձեզ աջակցեց, մեծամասնությունը ձայներ տվեց Ձեզ, խոսում է այն մասին, որ վստահեց Ձեր նախընտրական ծրագրին, որովհետև այնտեղ առանձնակի դեր էր հատկացված հայկական համայնքի մշակութային, սոցիալական խնդիրներին: Հիմա` ընտրություններից հետո, ուզում էի հստակեցնել. կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվելու, մասնավորապես, Ջավախքում, և ինչ ակնկալիքներ պետք է ունենա գործնականում հայ համայնքը Ձեզանից:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ շատ հայ բարեկամներ ունեմ` ինչպես Վրաստանում, այնպես էլ Վրաստանից դուրս. Ռուսաստանում ես ազգությամբ հայ շատ բարեկամներ ունեմ: Ընտրություններից առաջ եղել եմ գրեթե բոլոր այն տարածքներում, որտեղ ապրում է հայությունը: Ես ցանկանում եմ ասել, որ շատ ջերմ ընդունելության եմ արժանացել: Ընտրությունների ժամանակ մենք շատ լավ զգում էինք միմյանց, ինչը ապացուցում են ընտրությունների արդյունքները: Ես ունեցել եմ մի քանի ջերմ հանդիպումներ, իմ կարծիքով դա զգացել է հայությունը, արդյունքներն էլ արդեն ընտրությունների հետևանքն են: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի հայությանն՝ այդ օգնության համար: Հիմա գնդակը մեր կողմն է. ինչ-որ ես ասել եմ նախընտրական շրջանում, անպայման կիրականացնեմ: Ես ցանկանում եմ ասել, որ մեր կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի Վրաստանի հայությունն զգա, որ ապրում է իր սեփական երկրում: Ես ամեն ինչ կանեմ հասարակության մեջ ինտեգրացիայի համար և ուզում եմ կրկնել, որ կիրականացնեմ այն, ինչ ասել եմ նախընտրական շրջանում:
Հարց - Ռուսթավի հեռուստաընկերություն- Հարցս ուղղված է երկու վարչապետերին: Ինչպես կմեկնաբանեք Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կատարած հայտարարությունը:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի - Այդ հարցն արդեն սպառված է, ամեն ինչ պարզ է, մանավանդ ձեր հեռուստաընկերությունն արդեն անդրադարձել է այդ հարցին: Այդ հարցն աղավաղվել է: Դրա շուրջ ամենամեծ ակտիվությունը ցուցաբերեց հենց Ռուսթավի հեռուստաընկերությունը: Այսօր կրկին նույն հեռուստաընկերությունը բարձրացնում է այդ հարցը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան - Ես ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝Վրաստանի վարչապետին, որ նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնում են հավասարակշռված դիրքորոշում: Հատկապես ուզում եմ նշել, որ գաղտնիք չէ, որ շատ հաճախ այս կամ հայտարարությունները, որոնք կատարվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, աղավաղվում են: Մենք շնորհակալ ենք մեր վրացի գործընկերներին՝ այդպիսի աղավաղումների դեպքում օպերատիվ արձագանքելու համար, որպեսզի չլինեն այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն համապատասխանում Վրաստանի կառավարության դիրքորոշմանը:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի - Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այդ մասին: Ալիևի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ ես փոխանցեցի Տիգրան Սարգսյանին: Ես մանրամասն չեմ ցանկանում խոսել այդ հարցի մասին, այն իրոք շատ ծանր է, և ինչպես երևում է՝ մոտ ապագայում այդ հարցի լուծումը շատ դժվար է լինելու: Իմ ցանկությունն է, որ այդ հարցն անպայման կարգավորվի խաղաղ ճանապարհով:
Հարց- Հարցս ուղղված է երկու վարչապետերին: Հնարավոր համարում եք Հայաստան-Վրաստան-Աբխազիա երկաթգծի աշխատանքի վերակագնումը մոտ ապագայում:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի - Կարծում եմ՝ հնարավոր է, հնարավորությունն ավելի շատ է, մենք պետք է վերակագնենք այն: Կարծում եմ՝ հասկանում եք, որ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, դուք գիտեք, որ մենք մեծ խնդիր ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք մեծ հույս ունենք և ջանքեր ենք գործադրում՝ հնարավորինս արագ վերակագնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները. հիմնական հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է: Երգածթգի աշխատանքի վերակագնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ, այն կարելի է լուծել նաև ավելի վաղ, եթե լինի կամք: Վրացական կողմը պատրաստ է քայլեր կատարել, հաջորդ կողմը Ռուսաստանն է: Գիտեք նաև, որ մենք ոչ լավ հարաբերություններ ունենք նաև մեր եղբայների՝ աբխազների հետ, մնում է, որ բոլոր կողմերը ցանկություն ունենան: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել՝ այդ հարցը հնարավորինս շուտ լուծելու համար: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան - Ես ցանկանում եմ ևս անդրադառնալ Ձեր հարցին: Հայ-վրացական հարաբերությունների օրակարգում այդ հարցը քննարկվել է եւ մենք ընդգծել ենք, որ ջանքեր կգործադրենք, որպեսզի երկաթգիծն աշխատի արդյունավետությամբ: Մենք շահագրգռված ենք, որ այդ հարցը լուծվի հնարավորինս արագ և մենք պրոակտիվ դիրք կզբաղեցնենք այդ հարցի կարգավորման գործում:
Տիգրան Սարգսյանի և Բիձինա Իվանիշվիլիի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ մեր առաջին պաշտոնական այցը Հայաստան, և հանդիպումը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրում՝ շատ ջերմ է եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին` պարոն Տիգրան Սարգսյանին, ջերմ ընդունելության և հանդիպման համար: Մեր զրույցն անցել է այնպիսի միջավայրում, կարծես մենք մանկությունից ճանաչում ենք միմյանց: Ես անփորձ քաղաքական գործիչ եմ, բայց ոչ մի դժվարություն չեմ ունեցել հանդիպման ժամանակ: Մենք զրուցել ենք երկու կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ և ընդուել հետաքրքիր որոշումներ: Մնացել են մի քանի հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն, բայց ես համոզված եմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համաձայնության գալ: Օդանավակայանի ճանապարհին խոսելիս պարոն վարչապետն ասել է, որ մենք ընդհանուր տնտեսական շուկա պետք է կառուցենք, ինչն ինձ համար շատ հաճելի է: Մենք փոքր երկրներ ենք, և համոզված եմ, որ ընդհանուր շուկա ստեղծելու գաղափարը շատ անհրաժեշտ կլինի մեր երկու երկրների ինտեգրացիայի համար: Մենք նոր կառավարություն ենք, նոր իշխանություն և հույս ունենք բարելավել, զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ՝ առաջին հերթին տնտեսական առումով:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան – Ես ցանկանում եմ միանալ այն ջերմ խոսքերին, որոնք հնչեցրեց վարչապետ Իվանիշվիլին: Մեր առաջին հանդիպումն է, բայց շատ ջերմ խոսակցություն կայացավ, և ես շնորհակալ եմ իմ գործընկերոջն այսպիսի մոտեցումների համար: Մենք արձանագրեցինք, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևիցե մի հարց, որը մենք ի վիճակի չենք համատեղ քննարկումներով լուծել: Մենք արձանագրեցինք, որ կա երկու երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ: Շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որ նա մեր բոլոր խնդրանքներին դրական արձագանք տվեց: Մենք արագ ձևավորելու ենք աշխատանքային խմբեր և նախապատրաստելու ենք միջկառավարական հանձնաժողովի մեր հաջորդ հանդիպումը, և բոլոր ոլորտներում ունենք բավական հետաքրքիր, հեռուն գնացող ծրագրեր: Այսօր արդեն համագործակցության վերաբերյալ երկու համաձայնագիր ստորագրվեց մեկը մշակույթի ոլորտի, մյուսը՝ մաքսակետերի աշխատանքները ավելի համահունչ դարձնելու վերաբերյալ: Համոզված եմ, որ ապագայում կլինեն նաև նոր պայմանագրեր, որոնք կխթանեն մեր համագործակցությունը:
Հարց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին – Պարոն վարչապետ, լրագրողների կողմից նույնպես ողջունում ենք Ձեզ Հայաստանում և Վրաստանի մեր կոլեգաներին: Հարցս հետևյալն է. Ձեր նախընտրական ծրագրում կարևորվել էր հայկական համայնքի դերը և այն, որ հայկական համայնքը Ձեզ աջակցեց, մեծամասնությունը ձայներ տվեց Ձեզ, խոսում է այն մասին, որ վստահեց Ձեր նախընտրական ծրագրին, որովհետև այնտեղ առանձնակի դեր էր հատկացված հայկական համայնքի մշակութային, սոցիալական խնդիրներին: Հիմա` ընտրություններից հետո, ուզում էի հստակեցնել. կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվելու, մասնավորապես, Ջավախքում, և ինչ ակնկալիքներ պետք է ունենա գործնականում հայ համայնքը Ձեզանից:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ շատ հայ բարեկամներ ունեմ` ինչպես Վրաստանում, այնպես էլ Վրաստանից դուրս. Ռուսաստանում ես ազգությամբ հայ շատ բարեկամներ ունեմ: Ընտրություններից առաջ եղել եմ գրեթե բոլոր այն տարածքներում, որտեղ ապրում է հայությունը: Ես ցանկանում եմ ասել, որ շատ ջերմ ընդունելության եմ արժանացել: Ընտրությունների ժամանակ մենք շատ լավ զգում էինք միմյանց, ինչը ապացուցում են ընտրությունների արդյունքները: Ես ունեցել եմ մի քանի ջերմ հանդիպումներ, իմ կարծիքով դա զգացել է հայությունը, արդյունքներն էլ արդեն ընտրությունների հետևանքն են: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի հայությանն՝ այդ օգնության համար: Հիմա գնդակը մեր կողմն է. ինչ-որ ես ասել եմ նախընտրական շրջանում, անպայման կիրականացնեմ: Ես ցանկանում եմ ասել, որ մեր կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի Վրաստանի հայությունն զգա, որ ապրում է իր սեփական երկրում: Ես ամեն ինչ կանեմ հասարակության մեջ ինտեգրացիայի համար և ուզում եմ կրկնել, որ կիրականացնեմ այն, ինչ ասել եմ նախընտրական շրջանում:
Հարց - Ռուսթավի հեռուստաընկերություն- Հարցս ուղղված է երկու վարչապետերին: Ինչպես կմեկնաբանեք Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կատարած հայտարարությունը:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի - Այդ հարցն արդեն սպառված է, ամեն ինչ պարզ է, մանավանդ ձեր հեռուստաընկերությունն արդեն անդրադարձել է այդ հարցին: Այդ հարցն աղավաղվել է: Դրա շուրջ ամենամեծ ակտիվությունը ցուցաբերեց հենց Ռուսթավի հեռուստաընկերությունը: Այսօր կրկին նույն հեռուստաընկերությունը բարձրացնում է այդ հարցը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան - Ես ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝Վրաստանի վարչապետին, որ նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնում են հավասարակշռված դիրքորոշում: Հատկապես ուզում եմ նշել, որ գաղտնիք չէ, որ շատ հաճախ այս կամ հայտարարությունները, որոնք կատարվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, աղավաղվում են: Մենք շնորհակալ ենք մեր վրացի գործընկերներին՝ այդպիսի աղավաղումների դեպքում օպերատիվ արձագանքելու համար, որպեսզի չլինեն այնպիսի մեկնաբանություններ, որոնք չեն համապատասխանում Վրաստանի կառավարության դիրքորոշմանը:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի - Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այդ մասին: Ալիևի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ ես փոխանցեցի Տիգրան Սարգսյանին: Ես մանրամասն չեմ ցանկանում խոսել այդ հարցի մասին, այն իրոք շատ ծանր է, և ինչպես երևում է՝ մոտ ապագայում այդ հարցի լուծումը շատ դժվար է լինելու: Իմ ցանկությունն է, որ այդ հարցն անպայման կարգավորվի խաղաղ ճանապարհով:
Հարց- Հարցս ուղղված է երկու վարչապետերին: Հնարավոր համարում եք Հայաստան-Վրաստան-Աբխազիա երկաթգծի աշխատանքի վերակագնումը մոտ ապագայում:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի - Կարծում եմ՝ հնարավոր է, հնարավորությունն ավելի շատ է, մենք պետք է վերակագնենք այն: Կարծում եմ՝ հասկանում եք, որ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, դուք գիտեք, որ մենք մեծ խնդիր ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք մեծ հույս ունենք և ջանքեր ենք գործադրում՝ հնարավորինս արագ վերակագնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները. հիմնական հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է:
Երգածթգի աշխատանքի վերակագնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ, այն կարելի է լուծել նաև ավելի վաղ, եթե լինի կամք: Վրացական կողմը պատրաստ է քայլեր կատարել, հաջորդ կողմը Ռուսաստանն է: Գիտեք նաև, որ մենք ոչ լավ հարաբերություններ ունենք նաև մեր եղբայների՝ աբխազների հետ, մնում է, որ բոլոր կողմերը ցանկություն ունենան: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել՝ այդ հարցը հնարավորինս շուտ լուծելու համար:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան - Ես ցանկանում եմ ևս անդրադառնալ Ձեր հարցին: Հայ-վրացական հարաբերությունների օրակարգում այդ հարցը քննարկվել է եւ մենք ընդգծել ենք, որ ջանքեր կգործադրենք, որպեսզի երկաթգիծն աշխատի արդյունավետությամբ: Մենք շահագրգռված ենք, որ այդ հարցը լուծվի հնարավորինս արագ և մենք պրոակտիվ դիրք կզբաղեցնենք այդ հարցի կարգավորման գործում: