Փոխվարչապետը հանդիպել է քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունվարի 16-ին եւ 17-ին աշխատանքային հանդիպումներ ունեցավ հանրապետության քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ:
Քննարկվեցին 2012թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքներում տարբեր աղբյուրներով իրականացվող ծրագրերի ընթացքին, կառավարություն-համայնքներ համագործակցությանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:
Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց համայնքների ղեկավարների պատասխանատու գործելաոճը` համայնքային խնդիրների լուծման եւ բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում: Նա միաժամանակ հայտնեց, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել առկա խնդիրների լուծման գործում: Ա. Գեւորգյանը նաեւ կարեւորեց ՏԻ մարմիններ-մարզպետարան- պետական մարմիններ շղթայի արդյունավետ աշխատանքը:
Համայնքների ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին, իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստացան պարզաբանումներ:

Հասարակայնության հետ կապերի բաժին