Ծնողները վատ սովորելու համար երեխային մանկատուն են հանձնել
Ռուսաստանի Դոնի Ռոստովում արտառոց դեպք է տեղի ունեցել: Բարձրագույն կրթություն ունեցող ծնողները խնամակալության մարմիններինենդիմել՝ խնդրելովիրենց զրկել ծնողական իրավունքից։ Նրանք իրենց խնդրանքը պատճառաբանել են որդու վատ սովորելով և անտանելի պահվածքով: «Ես Դոնի կազակ եմ, կնոջս հետ բարեկեցիկ պայմաններում երեք երեխա եմ մեծացնում: Իսկ Արտյումը դրամապանակից գումար էր գողանում: Ես նրանից հրաժարվել եմ, քանի որ չեմ ցանկանում պատասխանատու լինել այլ մարդկանց սխալների համար: Մենք չենք հավատում, թե նա ուղղվել է, և խնդիրը մեր մեջ չէ. մենք կարողացել ենք լավ դաստիրակել երեք երեխաներին, միջնեկը նույնիսկ ոստիկանության աշխատող է»,–ասել է 57–ամյա Ալեքսանդրը:
Ալեքսանդրին և իր կնոջը փորձել են համոզել, որ այդ քայլին չդիմեն, և նույնիսկ նրանց 14–ամյա որդին է դատական նիստի ժամանակհորը խնդրել, որ իրեն ների ու ևս մեկ հնարավորություն տա, սակայն ծնողները հրաժարվել են: Հիմա Արտյումը սոցիալական ցանցի միջոցով մանկատնից երբեմն հոր հետ շփվում է և խնդրում իրեն հետ վերցնել, սակայն ծնողներն այդ մասին լսել անգամ չեն ուզում:
Ծնողները վատ սովորելու համար երեխային մանկատուն են հանձնել
Ռուսաստանի Դոնի Ռոստովում արտառոց դեպք է տեղի ունեցել: Բարձրագույն կրթություն ունեցող ծնողները խնամակալության մարմիններին են դիմել՝ խնդրելով իրենց զրկել ծնողական իրավունքից։ Նրանք իրենց խնդրանքը պատճառաբանել են որդու վատ սովորելով և անտանելի պահվածքով: «Ես Դոնի կազակ եմ, կնոջս հետ բարեկեցիկ պայմաններում երեք երեխա եմ մեծացնում: Իսկ Արտյումը դրամապանակից գումար էր գողանում: Ես նրանից հրաժարվել եմ, քանի որ չեմ ցանկանում պատասխանատու լինել այլ մարդկանց սխալների համար: Մենք չենք հավատում, թե նա ուղղվել է, և խնդիրը մեր մեջ չէ. մենք կարողացել ենք լավ դաստիրակել երեք երեխաներին, միջնեկը նույնիսկ ոստիկանության աշխատող է»,–ասել է 57–ամյա Ալեքսանդրը:
Ալեքսանդրին և իր կնոջը փորձել են համոզել, որ այդ քայլին չդիմեն, և նույնիսկ նրանց 14–ամյա որդին է դատական նիստի ժամանակ հորը խնդրել, որ իրեն ների ու ևս մեկ հնարավորություն տա, սակայն ծնողները հրաժարվել են: Հիմա Արտյումը սոցիալական ցանցի միջոցով մանկատնից երբեմն հոր հետ շփվում է և խնդրում իրեն հետ վերցնել, սակայն ծնողներն այդ մասին լսել անգամ չեն ուզում: