Լրահոս

17.01.2013 14:34


«Շարմ Հոլդինգի» պարզաբանումը Poker.am-ի քարտեզում ԼՂՀ-ն չնշելու մասին

«Շարմ Հոլդինգի» պարզաբանումը Poker.am-ի քարտեզում ԼՂՀ-ն չնշելու մասին

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացել «Poker.am» արկածային կատակերգության ֆիլմում տեղ գտած քարտեզի պատճառով, որտեղ նշված չէր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին «esyes.am»–ը պարզաբանում է ստացել «Շարմ Հոլդինգի» PR պատասխանատուից:  

«Դեռևս նախորդ տարի պաշտոնական տարբերակում դա ուղղված է եղել: Armtube.am կայքում արդեն իսկ դրված է ուղղված տարբերակը»–esyes.am-ի հետ զրույցում ասել է նա և հավելել, որ  ի սկզբանե գաղափարն այն է եղել, որ հանցագործ խմբի անդամները հունգարացիներ են, իսկ Հունգարիան չի ճանաչում ԼՂՀ անկախությունը. 

«Իրենց սենյակում փակցված էր քարտեզի այդ տարբերակը, բայց հետո մենք փոխեցինք»:

Ըստ «Շարմ Հոլդինգի»` փոփոխություները պայմանավորված են եղել այն հանգամաքով, որ ֆիլմը պետք է ցուցադրվեր նաև արտերկրում:

 

Այս խորագրի վերջին նյութերը