Լրահոս

17.01.2013 14:03


Նոր մեղադրանք Վրաստանի ՆԳ նախարարի նախկին տեղակալի նկատմամբ

Նոր մեղադրանք Վրաստանի ՆԳ նախարարի նախկին տեղակալի նկատմամբ

Վրաստանի գլխավոր դատախազության կողմից ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Շոթա Խիզանիշվիլին մեղադրվել է խորհրդարանական վերջին ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Վրացական երազանք» կոալիցիայի քաղաքական գործունեությանը միջամտելու և արհեստականորեն հանցանշաններ ստեղծելու համար: Սա նոր մեղադրանք է, որը հիմնված է «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչների խոսակցությունների գաղտնալսման վրա։ Դրանք տեղադրվել են նաև «Youtube»-ում:

Ավելի վաղ Խիազանիշվիլին մեղադրվում էր քաղաքական կազմակերպության գործունեությանը միջամտության, ծառայողական լիազորությունների չարաշահման և միջոցների անօրինական յուրացման համար և դատապարտել է 2 ամսվա նախնական կալանքի: 

Այս խորագրի վերջին նյութերը