Քաղաքագետ. «Բնակչությանը դժվար է ինչ-որ մի բանում համոզել, որովհետև շատ թերահավատ է»
«Այս ընտրություններին այն հույսերն ու սպասումները, որ կան, ցավոք չեն արդարացվելու»,-այսօրվա ասուլիսին, խոսելով նախագահական ընտրությունների մասին, ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
«Հին սխեմա է, որ գործում է հին ժամանակներից, երբ մրցակիցները վերցնում են մի ուղղություն, երբ ընտրապայքարն անիմաստ է։ Երեք քաղաքական ուժեր դուրս եկան ընտրապայքարից։ Այդ դեպքում անիմաստ է նաև այլ թեկնածուների ի հայտ գալը»,–ասել է քաղաքագետը։
Ըստ բանախոսի՝ այսօր գրեթե բոլորը հասկանում են, որ Հայաստանում ընտրություններն անցողիկ իրադարձություններ են։ «Բնակչությանը դժվար է ինչ-որ մի բանում համոզել, որովհետև շատ թերահավատ է»,–նշել է նա։

7or.am