Լրահոս

17.01.2013 22:11


Ամերիկանուհին ստինքներով խեղդել է ընկերոջը

Ամերիկանուհին ստինքներով խեղդել է ընկերոջը

ԱՄՆ-ում 51-ամյա Դոննա Լենժին մեղադրանք է ներկայացվել զուգընկերոջը ակամայից մահ պատճառելու համար: Ինչպես տեղեկացնում է «Սան» թերթը՝ հարբած զույգն սկսել է կռվել, որի ժամանակ Դոննան իր ընկերոջը հրել է, նա էլ հայտնվել է գետնին: Ականատեսների խոսքերով՝ Դոննան, չնայած իրեն ներելու վերաբերյալ տղամարդու խնդրանքներին, պառկել է նրա վրա. զուգընկերոջից 7 կգ–ով ավելի ծանր լինելով՝ կինը ստինքներով խեղդել է նրան:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունն ու շտապ օգնությունը փորձել են տղամարդուն փրկել, սակայն նրանց չի հաջողվել: Ոստիկանությունից նշում են, որ դեպքի վայրում գտնվող ականատեսները` երկու կին,  նույնպես հարբած են եղել և ոչինչ անել չեն կարողացել: Հետաքննությամբ Դոննայի դեմքին թարմ վերք է հայտնաբերվել, իսկ մահացած տղամարդու բռում` Դոննայի մազերը: Դոննան, սակայն, իր ցուցմունքում նշում է, թե ոչինչ չի հիշում ու չի հասկանում, թե ինչպես է  կարողացել ընկերոջը սպանել: Հետաքննությունը շարունակվում է: 

Այս խորագրի վերջին նյութերը