Լրահոս

17.01.2013 12:10


Քիմ Քարդաշյանը պատմել է իր հղիության և հետագա անելիքների մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է իր հղիության և հետագա անելիքների մասին

32-ամյա հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է «Today Show» հաղորդմանը, որի ժամանակ պատմել է իր հղիության և հետագա ծրագրերի մասին: Քիմի խոսքերով՝ հղիությունից առաջ ինքը բավական մտահոգված է եղել, քանի որ մտածել է, թե չի կարողանա հղիանալ: Խնդիրն այն է, որ քույրը՝ Քլոյեն, երկար ժամանակ պայքարել է անպտղության դեմ, և Քիմը մտավախություն է ունեցել, թե այդ ախտորոշումը ժառանգական է: «Ես փառք եմ համարում այն, որ կարողացել եմ հղիանալ՝ հաշվի առնելով իմ հանգամանքները»:

Քարդաշյանը և իր ընկերը` հայտնի ռեպեր Կանյե Ուեսթն ասել են, որ երեխան ծնվելու է հուլիսին, բայց զույգը դեռևս չի կարողանում ամուսնանալ, քանի որ Քիմը մինչ այսօր  իր նախկին ամուսին Քրիս Համֆրիսից չի ամուսնալուծվել:   Քիմի խոսքերով՝ ինքը մտադիր է մոտ ժամանակներս կենտրոնանալ  մայրության վրա, քանի որ այդ զգացմունքը իրեն անկրկնելի երջանկություն է պարգևում: 

Այս խորագրի վերջին նյութերը