Լրահոս

19.06.2009 20:05


ՀՀ տնտեսական անկումը 15,7 տոկոս է

ՀՀ տնտեսական անկումը 15,7 տոկոս է

Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ   ՀՆԱ-ն ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում նվազել է 15,7 տոկոսով։

Անկում է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում։ Այսպես. արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 10,5, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 12,2, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 2,9, շինարարության ծավալը՝ 56,1, իսկ ծառայությունների ծավալը՝ 1,7 տոկոսներով։

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 33,7 տոկոսով՝ կազմելով 1312,1 միլիոն դոլար։ Արտահանման և ներմուծման տարբերությունը 871,9 միլիոն դոլար է։ Ներմուծումը գերազանցում է արտահանման ծավալները  մոտ  5  անգամ։

Գործազրկությունն աճել է 9,8 տոկոսով։

Այս ցուցանիշները  ևս  մեկ  անգամ  հաստատում են,  որ  ՀՀ տնտեսությունը  ռեցեսիայի՝ անկման մեջ է։

ԱՎԾ-ի ներկայացրած օպերատիվ տվյալների մեջ միակ մխիթարական տեղեկությունն այն էր,  որ այս տարվա մայիսը ապրիլի համեմատ տնտեսապես ավելի ակտիվ է եղել։ Տնտեսական ակտիվությունը պայմանավորված է եղել գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում արձանագրված աշխուժացմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը