Լրահոս

17.01.2013 11:24


Հայկ Բաբուխանյանի հարցը կքննարկվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում

Հայկ Բաբուխանյանի հարցը կքննարկվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ–ն դիմել է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին՝ ՀՀԿ–ական պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանին մեղադրելով էթիկայի կանոնները խախտելու համար։ Կենտրոնն իր դիմումում նշել է, որ «Իրավունք մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը սատարել է հոլդինգի մաս կազմող «Zaruhi.com» ամսագրում ՀԿ-ի դեմ զրպարտչական նյութեր տպագրելուն։

Այսօր տեղի ունենալիք հանձնաժողովի նիստում, այս հարցից զատ, կքննարկվի նաև մեկ այլ ՀՀԿ–ական պատգամավորի՝ Մհեր Սեդրակյանի դեմ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացրած դիմումը, որը վերաբերում «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին վիրավորելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը