Լրահոս

17.01.2013 10:51


Գլխավոր դատախազությունում ստացվել է Ռ. Սիմոնյանի բողոքը՝ ԿԸՀ նախագահին պատասխանատվության ենթարկելու պահանջով

Գլխավոր դատախազությունում ստացվել է Ռ. Սիմոնյանի բողոքը՝ ԿԸՀ նախագահին պատասխանատվության ենթարկելու պահանջով

ՀՀ գլխավոր դատախազությունում «Քաշաթաղ» Հ/Կ նախագահ Ռ. Սիմոնյանից ստացվել է բողոք` ՀՀ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Բողոքում մասնավորապես ասվում է. «Տ. Մուկուչյանի գլխավորությամբ եւ նրա աշխատակիցների մասնակցությամբ հանցակցությամբ վերացնելով Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների 1-ին մասերի, նաեւ 50-րդ հոդվածի նորմերը, վերացնելով ժողովրդավարության սկզբունքները, պահանջները, խարդախությամբ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ, 149-րդ, 119-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 223-րդ հոդվածները` մարդկանցից գումար են շորթում` անձնական նպատակների համար` քանդելով քայքայելով պետությունը, պետական համակարգերը:

Փաստացի ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածով 8 000 000 դրամի պահանջը վերացնում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների 1-ին մասերի, նաեւ 50-րդ հոդվածի նորմերը, որով խախտվում են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ, 3001-րդ, 143-րդ, 149-րդ, 226-րդ, 228-րդ,  304-րդ, 308-րդ, 309-րդ  հոդվածները, ուստի պահանջում եմ միջնորդել համապատասխան մարմիններին, իրավասու համակարգերին, նրանց ղեկավարներին անվավեր, անօրինական, հակասահմանադրական ճանաչել ընտրական օրենսգրքի ՀՀ նախագահական ընտրություններում 8 000 000 գրավի պահանջը, ԿԸՀ ղեկավար Տ. Մուկուչյանին, օրենք ընդունող կիրառող իրականցնող մասնակիցներին, հանցակիցներին, օժանդակողներին, ղեկավարներին պատասխանատվության կանչել` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ, 143-րդ, 149-րդ, 178-րդ, 223-րդ, 226-րդ, 299-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 322-րդ, 334-րդ, 335-րդ, 389-րդ, 392-րդ, 393-րդ հոդվածներով:

Խախտված են նաեւ եվրոպական կոնվենցիայի 1,3,4,5,13,14,15,17 հոդվածները»:

Այս խորագրի վերջին նյութերը