Սերժ Սարգսյանն երեկ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները: Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն:
Նախարար Արմեն Աշոտյանը և ռեկտորների խորհրդի նախագահը խորհրդակցության ժամանակ զեկուցել են նաև Սերժ Սարգսյանի հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպման արդյունքում նրա հանձնարարությունների հիման վրա ոլորտում իրականացված աշխատանքները, որից հետո բուհերի ռեկտորները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ղեկավարած ուսումնական հաստատության առաջնահերթ խնդիրները, վերջին շրջանի ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:
Ընդհանրական բնույթի խնդիրների շարքում բուհերի ռեկտորները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են կրթական օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հարցը: Ռեկտորների համոզմամբ, դա թույլ կտա կրթական ոլորտում գործունեություն ծավալող օբյեկտների և սուբյեկտների համար օրենսդրական դաշտը դարձնել միասնական և համընդհանուր՝ միաժամանակ մեկ օրենսգրքի մեջ միավորելով ոլորտը կարգավորող բոլոր օրենքներն ու իրավական այլ փաստաթղթերը: Հարցը համակողմանիորեն քննարկելու նպատակով, Սերժ Սարգսյանը հանձնարարել է ստեղծել փորձագիտական խումբ՝ օրենսդրական հարցերի քննարկումներին ներգրավվելով նաև ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Բուհերի ռեկտորները նախագահականում էին
Սերժ Սարգսյանն երեկ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները:
Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն: