Քաղաքական

17.01.2013 00:43


Լևոն Զուրաբյան. «Պայքարը շարունակվում է, և դա լինեու է հաղթական պայքար»

Լևոն Զուրաբյան. «Պայքարը շարունակվում է, և դա լինեու է  հաղթական պայքար»

Հունվարի 16-ին Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստին ներկա չի եղել ՀԱԿ-ի մաս կազմող  «Ժողովրդավարական հայրնեիք» կուսակցության որևէ անդամ՝ այդ թվում և ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, ով հատկապես վերջին օրերին պարբերաբար քննադատում էր ՀԱԿ–ի վարած քաղաքականությունը։

Նիստից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև իր հրաժարականի հետ կապված Մակեյանի նկրտումներին։ «Մեզ մոտ այդ ընթացակարգը շատ դեմոկրատական է՝ ցանկացած հարց մենք ընդունում ենք քննարկման: Հիմա՝ ինչ հարց բարձրացրել են կուսակցությունները, մենք այդ հարցերը քննարկել ենք, և ոչ ոք կաշկանդված չի որևէ հարց բարձրացելու: ՀԱԿ-ը շատ աշխատանքային վիճակում է, շատ մարտական վիճակում է, մարտական տրամադրված: Մենք շարունակում են մեր պայքարը, Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել Հայ ազգային կոնգրեսի լիդերը, և մենք շատ հստակ մոտեցումներ ունենք, թե ինչպես ենք պայքարելու Հայաստանում սահմանադրական կարգի և ժողովրդավարության  վերականգնման համար: Պայքարը շարունակվում է, և դա լինեու է  հաղթական պայքար»,-ասել է Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ ՀԱԿ համակարգողը նշել է, որ դրանք համարում են ֆարս: «Ստեղծված է մի ընտրակեծղարար մեքենա, կես միլիոնից ավելի ձայն  կեղծելու մեքենա է,  ընտրակաշառքի, բազմակի քվեարկության: Նման պայմաններում Կոնգրեսը, ինչպես նաև այլ քաղաքական ուժեր, որոշում են ընդունել չմասնակցել այս ընտրություններին: Այս ընտրությունները մրցակցային ընտրություններ չեն, արդար ընտրություններ չեն, նման ընտրություններին մասնացել ուղղակի չի կարելի: Որևէ մասնակցություն, կամ պաշտպանություն միայն կլեգիտիմացնի այն ապօրինությունը, այն ընտրակեղծարարությունը, որը նախագծել են իշխանությունները», – նշել է Լևոն Զուրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը