Դասընթաց՝ ընտրակեղծիքների և կոռուպցիայի գործերի քննության թեմայով
Այսօր Երևանում մեկնարկել է ընտրակեղծիքների և կոռուպցիայի գործերի քննության թեմայով Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար եռօրյա դասընթացը:
Միջոցառմանը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, մասնակցում էին մոտ 60 դատախազներ և փաստաբաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն ներգրավված են ընտրությունների ոլորտում: Դասընթացի ընթացքում քննարկվել են ընտրությունների հետ կապված հանցագործությունների գործերի քննությունը, ինչպես նաև քաղաքացիական գործերի շրջանակներում ընտրական խախտումների լուծման հնարավոր միջոցներն, այդ թվում` ընտրությունների հետ կապված բողոքները: Միջոցառման ընթացքում ընտրությունների վերաբերյալ բողոքներին ուղղակիորեն առնչվող համապատասխան պետական և իրավապահ մարմինների ղեկավարները ներկայացրեցին իրենց տեսակետները հնարավոր ընտրական հանցագործություններին պատշաճ դատախազական արձագանքի վերաբերյալ:
«Այս միջոցառումը նպատակ ունի աջակցելու ընտրակեղծիքների վերացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների շարունակական ջանքերին և ապահովել լիարժեքհամապատասխանություն միջազգային չափանիշներին», - ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Հուսով եմ, որ փորձի փոխանակումը օգտակար կլինիմասնակիցների համար փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների դեմ պայքարելու հարցում»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը նշել է, «Ընտրական օրենքների և կանոնակարգերի լիարժեք կիրառումն ազատ, արդար եւ հուսալի ընտրություններիկարևոր բաղադրիչ է, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ ընտրությունները: Արդյունավետ կիրառումը ոչ միայն ապահովում է ընտրությունների իրավական և կարգավորիչ դաշտի նկատմամբ հարգանքը, այլ նաև վստահեցնում է ընտրողներին, որ ընտրական գործընթացն օրինական է»:
Դասընթացն իրականացվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչների կողմից, այդ թվում ` Ռիչարդ Փիլջեր, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հանրային ինտեգրացիայի վարչության ընտրություններին առնչվող հանցագործությունների բաժնի տնօրեն, Կենետ Թեյլոր, ԱՄՆ Կենտուկիի արևելյան շրջանի դատախազի օգնական, Դարին Տուրպին, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկավագ գործակալ և Ջոն Ջ. Լուլեջիան, ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատուՀայաստանում:
Դասընթացը մաս է կազմում 1.7 մլն. եվրո արժողությամբ ծրագրի, որը միտված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների հզորացման: Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ֆինանսավորվում ԵՄ կողմից: