Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։00-10։30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Ավստրիական» մանկական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում, որտեղ ինքը խնամում է իր անչափահաս երեխային, իր պայուսակից գողացել են 25 000 դրամ և 3 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 65 000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988թ. ծնված Լուսինե Հ.-ն: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Գողություն հիվանդասենյակից
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։00-10։30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Ավստրիական» մանկական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում, որտեղ ինքը խնամում է իր անչափահաս երեխային, իր պայուսակից գողացել են 25 000 դրամ և 3 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 65 000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988թ. ծնված Լուսինե Հ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: