Տեղի ունեցավ «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակույթային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի հավաքը
ԱյսօրԳյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակույթային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի հավաքը, որին ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրու մշակույթային ոլորտի մի շարք պատասխանատուներ, արվեստագետներ, գիտնականներ: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների մոտավոր շրջանակների, ժամկետների, մասնակիցների և անցկացման վայրերի հետ կապված հարցեր: Շուրջ երկու ժամ տևած քննարկման ավարտին աշխատանքային խմբի անդամները պայմանավորվեցին սահմանված ժամկետներում ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կքննարկվեն հաջորդ հանդիպման ընթացքում: