Լրահոս

16.01.2013 14:41


Տ. Ուրիխանյանի օգնական. «...‹‹փիղը›› ջանք ու եռանդ չխնայելով քննադատում է Ուրիխանյանին»

Տ. Ուրիխանյանի օգնական. «...‹‹փիղը›› ջանք ու եռանդ չխնայելով քննադատում է Ուրիխանյանին»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը «facebook»-ի իր էջում գրել է.

«Այսօր առավոտյան «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթում հանդիպեցի մի շատ հետաքրքիր հոդվածի, որի բովանդակության վրա էլ ցանկանում եմ կենտրոնացնել ժողովրդի ուշադրությունը:

Խոսքս իրեն ‹‹փիղ›› կոչող Տիգրան Քոչարյանի դատական հայցի մասին է ընդդեմ վերոնշյալ թերթի, որով նա պահանջում է պատասխանող կողմից ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում 3 միլիոն դրամ: Երևի թե երևույթը այդքան էլ հետաքրքիր չլիներ, եթե ‹‹փիղը›› չարտահայտեր իր իսկ հայցին հակասող դիրքորոշում մեկ այլ, նմանատիպ դատական գործընթացի վերաբերյալ՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ընդդեմ demotivator.am կայքի:
Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, վերջին ժամանակահատվածում ‹‹փիղը›› ջանք ու եռանդ չխնայելով քննադատում է Ուրիխանյանին, պատճառաբանելով , որ օրենքով սահմանված 1 միլիոն դրամի պահանջը Տիգրան Քոչարյանի տեսակետից չափազանց մեծ փոխհատուցում է: Մեջբերում եմ նրա ֆեյսբուքյան գրառման մի հատված. « Եթե գաղափարապես ես տվել, ինչի ես փող ուզո՞ւմ»:
Հիմա հարց է ծագում, բա դու ինչի՞ ես 3 միլիոն ուզում, թե՞ բլոգերների վրա օրենքը չի տարածվում: Կարծում եմ այս հարցի պատասխանը ակնհայտ է բոլորի համար:
Անցնենք բուն հայցի թեմային: Համեմատության եզրեր չէի ցանկանա անցկացնել, ասեմ ուղղակի, որ Տիգրան Քոչարյանի և Տիգրան Ուրիխանյանի հայցերը նույն զրպարտության հոդվածով են, բայց արի ու տես, որ ‹‹փիղը›› իր հայցը դիտարկում է որպես արդարացի պահանջ, իսկ Ուրիխանյանինը՝ որպես խոսքի ազատության դեմ բռնություն, այսինքն ըստ բլոգերի օրենքը ինչ-որ շահերի շրջանակներում պետք է գործի, իսկ իրենց ոչ ձեռնտու դեպքերում՝ ո՞չ: Բա ու՞ր մնացին մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, օրենքի առաջ հավասարությունը: Փաստորեն հայկական բլոգոսֆերայի ներկայացուցիչները, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, իրենց փորձում են վեր դասել օրենքից, բայց պետք է հիասթափեցնեմ հարգարժան բլոգերներին և նրանց կողմնակիցներին՝ օրենքի առաջ բոլորն են հավասար, թե՛ պատգամավորները, թե՛ բլոգերները, անկախ նրանց հովանավորող կառույցներից:
Ամփոփելով թեման ուղղակի ցանկանում եմ կիսվել իմ ցանկություններով, հավատում եմ, որ բոլորս էլ ցանկանում ենք ապրել օրենքի երկրում, որտեղ բոլորը կարող են իրենց պաշտպանված զգալ, որտեղ ոչ ոք իրեն օրենքից վեր չի դասի և համոզված եմ, որ արդարությունը ի վերջո հաղթելու է»:

Այս խորագրի վերջին նյութերը