Լրահոս

16.01.2013 14:10


«Ես ողջունում եմ պարոն Քոչարյանի դիրքորոշումը»

«Ես ողջունում եմ պարոն Քոչարյանի դիրքորոշումը»

Կինոդերասան և պրոդյուսեր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին գրել է.

«Ժամանակ առ ժամանակ մենք կանգնում ենք ընտրության առջև` ունենալ հզոր, անկախ, ապահով, բարեկեցիկ Հայաստան, թե երկպառակտված, միմյանց նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբերով, հազիվ գոյատևող հայրենիք: Տարակուսանք են առաջացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցի խիստ էմոցիոնալ և խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունները: Հարգարժան «մտածողները» չեն նկատում հարցազրույցի՝ իրենց համար ոչ ձեռնտու հատվածները:

Ես ողջունում եմ պարոն Քոչարյանի դիրքորոշումը, իրոք, երկու ղարաբաղցի ընկերներ չեն կարող մոռանալ այն տարիները, երբ վճռորոշ էին ղարաբաղցու անկոտրում ոգին և հավատը սեփական ուժերի նկատմամբ: Հնարավոր չէ մոռանալ այն ժամանակները, երբ այդ երկու ընկերների ընտանիքները պատսպարվում էին նկուղներում: Կարծում եմ` պետք չէ հիվանդագին վերաբերվել «ղարաբաղցի» ձևակերպմանը. դա նշանակում է մարտական ուղի, հաղթանակ և ի վերջո օրինակ միասնության և համերաշխության:

Մեջբերում եմ Ռ. Քոչարյանի խոսքը. «Ակտիվ քաղաքականություն վերադառնալը բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար և կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»:

Հիրավի մեծ հայրենասերի և պետականամետ մտածելակերպի հայի տեսակետ, ի տարբերություն քաղաքական «տիտանների», որոնք կարող են մարդկանց հույզերն ու զգացմունքները ղեկավարելու իրենց կարողությունների արդյունքում փողոց դուրս բերել մեր հայրենակիցներին և թողնելով բախտի քմահաճույքին անխռով գիշերել տանը` պետական պահպանության ներքո:

Թարմ են բոլորիս հիշողությունները, երբ ազգը բաժանվել էր երկու մասի, և երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին էր:

Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ ժողովրդին, համախմբվել, դասեր քաղել պատմությունից, քանզի մեր առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ`պատերազմի վերսկսման վտանգից մինչև սփյուռքում գտնվող յուրաքանչյուր հայ ընտանիքում հայրենասեր և հայրենիքով ապրող երիտասարդ դաստիարակելը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը