ՀՀ կառավարությունն իր երկու որոշմամբ անհրաժեշտ պայմաններ է սահմանել, որպեսզի աուդիտորների և հաշվապահների որակավորման քննություններն անցկացվեն համակարգիչներով և միջազգային ընդունված փորձին համապատասխան։ Աուդիտորների որակավորման քննությունների առաջին` թեստային փուլը համակարգչի օգնությամբ անցկացնելը հնարավորություն կտա ամեն մի դիմորդի համար ձևավորել առանձին հարցաթերթիկ, ինչն էականորեն կարագացնի գնահատման գործընթացը։ Հաշվապահների քննությունը նույնպես կկազմակերպվի ավելի հաճախակի և որակով, ինչի շնորհիվ կբարձրանա այդ աշխատանքի արդյունավետությունը։ Սա կառավարության որդեգրած բարեփոխման քաղաքականության իրականացման հերթական քայլն է։
Գործադիրը հաստատել է բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքների հետծրագրային գնահատման կարգը, ՀՀ 2013-2015 թթ. գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագիրը։ Իր նախկին երկու որոշման փոփոխության շնորհիվ ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական գրեթե բոլոր հաստատությունները կգործեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ, ինչի արդյունքում կբարձրանա դրանց կառավարման արդյունավետությունը, կբարելավվի կրթության և ուսուցման որակը։ Իր նիստում կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլ է տվել իր տնօրինության Լոռու մարզի Գարգառ գյուղում գտնվող Ստեփանավանի կարի ԱՄ արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով` նպաստելով շինարարության ավարտին և դրա օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Գործադիրը նաև թույլատրել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին մասնակցելու «Հումանիտար ականազերծման և օգտահանման» հիմնադրամի հիմնադրմանը` շվեյցարական «FSD» կազմակերպության հետ։ Որոշման ընդունումը թելադրված է Հայաստանի ականապատ տարածքներն ականներից և ռումբերից մաքրելու, բնակչության անվտանգությունն ապահովելու, նշված տարածքները նպատակային օգտագործելու և տեղական համայնքների զարգացմանը նպաստելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունը որոշել է 2012թ. պետբյուջեով նախատեսված և տրամադրված ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը` դրանով իսկ ապահովելով նրա առաջիկա տարիների ֆինանսական գործունեության անընդհատությունը։
Որակավորման քննությունները կանցկացվեն համակարգչով
ՀՀ կառավարությունն իր երկու որոշմամբ անհրաժեշտ պայմաններ է սահմանել, որպեսզի աուդիտորների և հաշվապահների որակավորման քննություններն անցկացվեն համակարգիչներով և միջազգային ընդունված փորձին համապատասխան։ Աուդիտորների որակավորման քննությունների առաջին` թեստային փուլը համակարգչի օգնությամբ անցկացնելը հնարավորություն կտա ամեն մի դիմորդի համար ձևավորել առանձին հարցաթերթիկ, ինչն էականորեն կարագացնի գնահատման գործընթացը։ Հաշվապահների քննությունը նույնպես կկազմակերպվի ավելի հաճախակի և որակով, ինչի շնորհիվ կբարձրանա այդ աշխատանքի արդյունավետությունը։ Սա կառավարության որդեգրած բարեփոխման քաղաքականության իրականացման հերթական քայլն է։
Գործադիրը հաստատել է բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքների հետծրագրային գնահատման կարգը, ՀՀ 2013-2015 թթ. գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագիրը։
Իր նախկին երկու որոշման փոփոխության շնորհիվ ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական գրեթե բոլոր հաստատությունները կգործեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ, ինչի արդյունքում կբարձրանա դրանց կառավարման արդյունավետությունը, կբարելավվի կրթության և ուսուցման որակը։
Իր նիստում կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլ է տվել իր տնօրինության Լոռու մարզի Գարգառ գյուղում գտնվող Ստեփանավանի կարի ԱՄ արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով` նպաստելով շինարարության ավարտին և դրա օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Գործադիրը նաև թույլատրել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին մասնակցելու «Հումանիտար ականազերծման և օգտահանման» հիմնադրամի հիմնադրմանը` շվեյցարական «FSD» կազմակերպության հետ։ Որոշման ընդունումը թելադրված է Հայաստանի ականապատ տարածքներն ականներից և ռումբերից մաքրելու, բնակչության անվտանգությունն ապահովելու, նշված տարածքները նպատակային օգտագործելու և տեղական համայնքների զարգացմանը նպաստելու անհրաժեշտությամբ։
Կառավարությունը որոշել է 2012թ. պետբյուջեով նախատեսված և տրամադրված ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը` դրանով իսկ ապահովելով նրա առաջիկա տարիների ֆինանսական գործունեության անընդհատությունը։