Լրահոս

16.01.2013 14:05


Պայմանագրային զինծառայողը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 8-ամյա աղջկա նկատմամբ

Պայմանագրային զինծառայողը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 8-ամյա աղջկա նկատմամբ

Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է 8 տարեկան աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ՝ 2012 թվականի օգոստոսի 12-ին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Եղվարդի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Առաքելյանը հարբած վիճակում փորձել է իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալ և իր իսկ ննջարանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել 8-ամյա Լանայի (անունը փոխված է) նկատմամբ, պարտադրել վերջինին ձեռք տալ իր սեռական օրգանին....

Պաշտպանության նախարարության քննչական վարչությունն Առաքելյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները») 3-րդ մասով: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպասվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով:

Քննչական մարմնի միջնորդության հիման վրա դատարանն Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը:

Այս խորագրի վերջին նյութերը