Լրահոս

16.01.2013 14:00


Դատապարտյալներից մեկը քանդել է կարած բերանը, մյուսը քանդելու ոչ մի մտադրություն չունի

Դատապարտյալներից մեկը քանդել է կարած բերանը, մյուսը քանդելու ոչ մի մտադրություն չունի

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակի աշխատակիցները այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բերանը կարելու միջոցով անժամկետ հացադուլ հայտարարած կալանավոր Շալիկո Մանուչարյանին: Կալանավորի հետ առանձնազրույցի ընթացքում Շալիկո Մանուչարյանը տարածքային գրասենյակի աշխատակիցներին հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկի պայմաններից, վարչակազմի վերաբերմունքից դժգոհություններ չունի, միայն բողոքում է իր գործի նախաքննության ընթացքից:

Աշխատակազմից կապվել են նաեւ Շալիկո Մանուչարյանի փաստաբանի հետ: Վերջինս հայտնել է, որ կալանավորը բերանը քանդելու ոչ մի մտադրություն չունի եւ շարունակելու է անժամկետ հացադուլ, մինչեւ իր խնդրին լուծում կտրվի:

Իսկ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, ի նշան բողոքի բերանը կարած եւ հացադուլ հայտարարած դատապարտյալ Կամո Պապյանի մասով աշխատակազմից կապվել են «Սեւան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրել է, որ դատապարտյալը քանդել է բերանի կարերը եւ պատրաստվում է դադարեցնել հացադուլը:

Այս խորագրի վերջին նյութերը