Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան:
Ըստ Կառավարության մամուլի ծառայության՝ Երեւանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարարների հետ:
Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաեւ Մատենադարանում:
Հունվարի 17-ին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները համատեղ ասուլիս կտան:
Վաղը Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան