Հունվարի 15-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մուսալեռ գյուղի բնակիչներ՝ 15 և 17-ամյա երկու պատանու: Պարզվել է, որ նրանք հունվարի 12-ին, ժամը 12.00-ից 13.00-ի սահմաններում, լոգարանի բաց պատուհանից մուտք գործելու միջոցով Պտղունք գյուղի մի բնակչի բնակարանից գողացել են 4 բջջային հեռախոս, ձեռքի ժամացույցներ և այլ իրեր` պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:
Բնակարանից գողություն կատարողները հայտնաբերվեցին
Հունվարի 15-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մուսալեռ գյուղի բնակիչներ՝ 15 և 17-ամյա երկու պատանու:
Պարզվել է, որ նրանք հունվարի 12-ին, ժամը 12.00-ից 13.00-ի սահմաններում, լոգարանի բաց պատուհանից մուտք գործելու միջոցով Պտղունք գյուղի մի բնակչի բնակարանից գողացել են 4 բջջային հեռախոս, ձեռքի ժամացույցներ և այլ իրեր` պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: